Amazon-ը ռեկորդային՝ 18,5 մլրդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացրել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Amazon ընկերությունը 18,5 մլրդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացրել: Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, դա պարտատոմսերի խոշորագույն վաճառքն է ընկերության պատմության ընթացքում:
Նշվում է, որ պարտատոմսերը թողարկվել են 40 տարի ժամկետով: Պարտատոսմերի տեղաբաշխմամբ զբաղվում են Citigroup Inc., JPMorgan Chase & Co., Morgan Stanley և Wells Fargo & Co հաստատությունները:
Դրամական միջոցները կուղղվեն կորպորատիվ նպատակների, այդ թվում՝ բնաահպանական և սոցիալական ծրագրերի իրականացմանը:
Ապրիլին առցանց վաճառք իրականացնող ընկերությունը ներկայացրել էր 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն՝ ընկերության մաքուր եկամուտը կազմել է 26,9 մլրդ դոլար՝ գերազանցելով նախորդ երեք տարվա ծավալը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



