Երևան, 12.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կես­գի­շե­րից հե­տո առևտ­րի, զվար­ճան­քի, խա­ղատ­նե­րի և սա­ու­նա­նե­րի աշ­խա­տան­քը կար­գել­վի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: Արդյունքում՝ համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվությունը վերացվելու է: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, համայնքի ղեկավարը տալիս է համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն։

Նույն դրույթը սահմանվում է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Միաժամանակ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքը սահմանում է վերոնշյալ թույլտվությունների դրույքաչափերը, համաձայն որի՝ համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և սաունաներին կեսգիշերից հետո աշխատելու թույլտվության համար օրացուցային տարվա դեպքում վճարվում է՝ առևտրի օբյեկտների համար` հինգ հազարից մինչև հիսուն հազար դրամ, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` քսանհինգ հազարից մինչև հարյուր հազար դրամ, սաունաների համար` երկու հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ, խաղատների համար` հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն դրամ, շահումով խաղերի համար` երկու հարյուր հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ, վիճակախաղերի համար` հարյուր հազարից մինչև հարյուր հիսուն հազար դրամ: Միաժամանակ Աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը, որը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ նույն օրենսգրքով, օրենքով, իրավական այլ ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Նշվում է, որ տեղական տուրքը, տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված, օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթ է: Այս դեպքում նախարարությունը հարց է տալիս՝ որո՞նք են տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունները կեսգիշերից հետո աշխատելու թույլտվության տրամադրման գործընթացում։ Հաջորդիվ՝ ինչ վերաբերում է գիշերային ժամերին լռության պահպանությանը:

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է վարչական պատասխանատվություն՝ առևտրի և ծառայությունների, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22:00-ից մինչև 7:00-ն, 23:00-ից մինչև 7:00-ն և 24:00-ից մինչև 7:00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելու համար։

Նշվում է՝ վերլուծելով օրենսդրությունը՝ պարզ է դառնում, որ այս թույլտվությունների տրամադրումը կրում է լրացուցիչ վարչական և ֆինանսական բեռ։ Բացի դա, կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու քաղաքականություն: Նախագծերի փաթեթի ընդունման պարագայում կլինի հանրային սննդի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսի նկատմամբ վարչարարության կրճատում և ֆինանսական բեռի թեթևացում, ինչպես նաև՝ սպառողների շահերի պաշտպանություն։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Ուշադրություն․ առաջիկա օրերին եղանակը կփոխվի. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբաններըՓոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը հայտարարել է, որ վերջին բժշկական քննությունը անցել է գերազանցությամբԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԿոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվելԵրևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառինՌազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներինԵգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել էԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԵս ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան Նախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանԷյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեն կրճատված աշխատանքային ժամեր կունենան շոգի պատճառով Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր Ոսկեպարի գետն ընկած տղան նոր էր եկել բանակից. Կողբ գյուղից էրԻրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրավոր Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի