Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը շնորհավորել են միմյանց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարգում են ազատագրող զինվորների սխրանքի հիշատակը և երախտապարտ են վետերաններին ցուցաբերած անսահման հերոսությունների և նվիրվածության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է ռուս-ադրբեջանական համագործակցությունը խորացնելու երկկողմ դիրքորոշումը և պայմանավորվածություն ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



