ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս սակրավորները Լեռնային Ղարաբաղում արդեն 650,3 կմ ճանապարհ են մաքրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորների խմբերը շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի տարածքը պայթյունավտանգ առարկաներից:
«Մեկ օրում ստուգվել է 11 շենք, մաքրվել է 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 3 պայթյունավտանգ առարկա», — նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 2 098 հա տարածք, 1 796 շենք (այդ թվում՝ 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ), հայտնաբերվել ու վնասազերծվել է 25 611 պայթուցիկ առարկա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



