«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 9-ին Դավթաշենի առաջին թաղամասի 14 շենքի բակում տեղի է ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանի բացման արարողությունը։ Հերոսի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը մասնակցել են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներն ու կուսակցության Երևանի խորհրդի անդամները։ Աժդահակ Կիրակոսյանը (1997թ․) Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող էր։ Ընդգրկվել է Շուշին պաշտպանելու համար ձևավորված արագ արձագանքման 23 հոգանոց դասակի կազմում։ Նոյեմբերի 3-ին, հայտնվելով շրջափակման մեջ և ստանալով վիրավորում, չի ենթարկվել նահանջելու հրամանին և վիրավոր հրամանատարի հետ հերոսաբար զոհվել է Շուշիի մատույցներում։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



