«Հերիք է մի սխալ քայլ եւ կարող ես սայթաքել ու ընկնել… Հիմա աշխատում եմ ավելի շատ, քան այս շրջանում կարող էի պատկերացնել». Սիրուշո
ԼԱՅՖԵրգչուհի Սիրուշոն նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել` «Body on body», որի հեղինակն ինքը՝ երգչուհին է։ Նոր երգի, այս շրջանի զգացողությունների, հիասթափությունից դուրս գալու ու դրա դեմ աշխատանքով պայքարելու մասին երգչուհին պատմել է իր Youtube-յան ալիքում՝ կարճ հոլովակում։
«Տեսահոլովակ չէի ասի, նկարահանել ենք տրամադրություն, հոգեվիճակ։ Սա արդյունք է մի շարք երեւույթների, որոնց միջոց անցա», - իր խոսքը սկսում է Սիրուշոն, ապա անդրադառնում տեսահոլովակի նկարահանման վայրին՝ տանիքին։
Երգչուհին ասում է, որ այն խորհրդանշում է եզրին գտնվելը։ Հերիք է մի սխալ քայլ ու կարող ես սայթաքել ու ընկնել։
«Հիմա աշխատում եմ ավելի շատ, քան այս շրջանում կարող էի պատկերացնել», - հավելել է երգչուհին։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը
5
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...



