Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը` ռազմագերիներին ազատ արձակելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցին:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ գերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել անցյալ տարվա պատերազմը պարտված Հայաստանին, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային խնդիր է: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը փորձում են ազդել Բաքվի վրա, սակայն առանց որևէ  հաջողության: Խնդիրը ոչ միայն բարդացնում է Մոսկվայի շնորհիվ ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների իրականացումը, այլ նաև խանգարում է ՌԴ-ի` Ադրբեջանին հետխորհրդային տարածքում Մոսկվայի կողմից վերահսկվող ինտեգրացիոն ասոցիացիաներին մերձեցնելու ծրագրերին:

Հայաստանի համար սկզբունքային հարցը` Ադրբեջանից ռազմագերիների վերադարձը, դեռևս չի հաջողվում փակել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը սա անվանել է «կարևորագույն խնդիր» և կոչ է արել «ապահովել, որ Ադրբեջանը կատարի բոլոր ռազմագերիների և բռնի պահվող անձանց վերադարձը»: «Այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ տվյալները»,-ասել է Այվազյանը:

Մայիսի 4-ին, ՌԴ նախարարի այցից առաջ, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովն Ադրբեջանից 3 գերի է վերադարձրել: Մյուս պահվողների մասով շարժ չկա:

Մինչդեռ Բաքվի և Երևանի մոտ այս հարցում նույնիսկ թվերը չեն համընկնում:

Հայաստանի արտգործնախարարությունից «Կոմերսանտ»-ի զրուցակիցն ասել է, որ, Երևանի գնահատականներով, գերության մեջ է մնում շուրջ 200 մարդ: Միևնույն ժամանակ, Բաքվի կողմից հաստատված է համարվում 72 մարդ, իսկ 48-ին, ըստ նրա, Ադրբեջանը հրաժարվում է հաստատել:

Մարդկանց մնացած մասի համար դեռ 100%-անոց տեղեկատվություն չկա:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմում «Կոմերսանտ»-ի աղբյուրը նշում է, որ այժմ Ադրբեջանում մնում է 59 մարդ: Նրա խոսքերով ՝ սրանք բանտարկյալներ չեն, այլ մարդիկ, որոնք բերման են ենթարկվել ռազմական գործողությունների ավարտից հետո:

«Կնքվել է զինադադար և Հայաստանի կապիտուլյացիայի ակտ: Դրանից հետո այդ մարդիկ մտել են Ադրբեջան: Նրանք դիվերսանտներ և ահաբեկիչներ են. մենք նրանց հետ այդպես ենք վերաբերում և դատելու ենք նրանց: Ապագայում տեսականորեն հնարավոր է փոխանակում»,-ասել է աղբյուրը:

Բաքվի կողմից պահվող անձինք արդեն սակարկությունների առարկա են դարձել, ասում են ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմի դիվանագետները «Կոմերսանտ»-ի հետ զրույցներում: Նրանց խոսքով, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ: Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային խնդիրներին: Այսպիսով,  իրազեկ աղբյուրը «Կոմերսանտ»-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը. ճանապարհն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները և հայ զինվորականները: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կհեշտացնի Շուշիին Ադրբեջանի հասանելիությունը: Ինչպես նշում են «Կոմերսանտ»-ի աղբյուրները, ռազմագերիներին ազատ արձակելու համար Բաքուն բարձրացրել է նաև մի շարք գյուղերի` իր տրամադրության տակ անցնելու հարցը:

Հայաստանը հույս ունի, որ Մոսկվան կօգնի լուծել ռազմագերիների խնդիրը:

«Սա խաղաղության հայտարարության երաշխավորի հեղինակության հարցն է: Հուսով ենք, որ մեր դաշնակիցը և Ադրբեջանի ռազմավարական գործընկերը կհամոզի նրանց կատարել այն և բանակցությունների ընդունակ լինել»,-«Կոմերսանտ»-ին ասել է հայ բարձրաստիճան դիվանագետը:

Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը կոչ են արել բոլոր պահվող անձանց հանձնել Երևանին: Այդ մասին ասել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Այս և այլ խնդիրներ Սերգեյ Լավրովը կկարողանա քննարկել հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ. նախարարը Բաքու կայցելի մայիսի 10-ին:

Գելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին