Երևան, 24.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի վարչակազմը վախենում է իրապես սկզբունքային և հայրենասեր գործչից

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի ապազգային իշխանությունների համար ամենամեծ գլխացավանքը լինելու են իրապես սկզբունքային, ազգային ավանդույթներ կրող քաղաքական ուժերը և, առաջին հերթին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը:
 
Կարդացի կուսակցության նախագահի խորհրդական՝ Ավետիս Բաբաջանյանի «Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքը»» վերտառությամբ ուշագրավ հոդվածը։ Բազում չակերտավոր մեղքերին կարելի էր նույնքան էլ ավելացնել, սակայն բավարարվեմ մի քանիսը ընդգծելով։
 
Բանակից տարբեր պատճառներով թռած, ազգային ավանդույթների դեմ շուրջ երեք տարի ոտնձգած, Արցախի մեծ մասը թշնամուն հանձնած, Սյունիքին գոյութենական վտանգի առաջ կանգնեցրած փաշինյանական վարչակազմը սարսափած է այն անձանցից, որոնք հանուն ազգի և պետության պատրաստ են զոհել իրենց կյանքը։
 
Որքան էլ վարկաբեկեն Խաչիկ Ասրյանին և նրա գլխավորած ուժը, ակնհայտ է բոլորի համար՝ արցախյան երեք պատերազմներին մասնակցած գործիչը չէր կարող լինել հայրենադավների դաշնակիցը։
 
Շուրջ 11 տարի կարևոր պաշտոն զբաղեցնելով գործադիրում՝ Խաչիկ Ասրյանն իր պաշտոնը չի օգտագործել անձնական հարստացման համար, այլ բազում նախաձեռնություններ է իրականացրել՝ միտված հայ երիտասարդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մատաղ սերնդի մեջ ազգային գաղափարներ ներմուծելուն։
Կարո՞ղ էր Ասրյանը այլոց պես քաղաքականությունը բիզնես դարձնել, Հայաստանի օրվա իշխանությունների թելադրմամբ՝ ցերեկները փողոցներում հանրահավաքներ անել, իսկ երեկոները՝ որևէ թանկարժեք ռեստորանում խմել այդ իշխանությունների կենացը և ծիծաղել միամիտ ժողովրդի վրա։ Այո, սակայն դա նրա ոճը չէր և չէ․․․
Ասրյանն իր սկզբունքային դիրքորոշումները պնդել է նույնիսկ նախկին իշխանությունների օրոք, իսկ «հեղափոխությունից» հետո էլ անմիջապես հրաժարական տվեց՝ չցանկանալով մաս կազմել երկիրը անդունդ տանողների իշխանությանը։
 
Եվ վերջապես, ժամանակն է, որ մեր ժողովուրդը տարբերի իրական ընդդիմադիրին փաշինյանական կեղծ դաշնակցից, ազգայինը գերադասի ապազգայինից, երկիրն ու պետությունը՝ աուլից, և իր ձայնը տա իսկական պետականամետ գործչին։
 
 
Դավիթ Ներսիսյան
Երբ մարդիկ կկարողանան ապրել Լուսնի վրա․ կանխատեսում Մայր Աթոռը լույս է ընծայել գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանի Հայոց ցեղաuպանություն աշխատությունը Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Թուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինՖրանսիայի առաջնություն․ Մեկնարկում է 31-րդ տուրը Մակրոնը հայտարարել է, որ 2027 թվականից հետո քաղաքականության մեջ չի մնա Էդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըՎազգեն Թևանյանն ու Մանվել Խնձրցյանը կգոտեմարտեն ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալների համար Բրազիլական հեղինակավոր «Սանթոս» ֆուտբոլային ակումբն իր սոցիալական հարթակներում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանության անմեղ զnհերի հիշատակին Մեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանՋուր հավաքեք. ջուր չի լինելու Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար ՂումաշյանԱդրբեջանում 8 պաշտոնյա է ձերբակալվել՝ բանակից տարկետում տալու համար կաշառք վերցնելու մեղադրանքով 21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանԵղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան33-ամյա Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորած Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Մենք հիշում ենք . Հենրիխ Մխիթարյան Հայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան Ապրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբՄիլենա Վարդանյանն ու ամուսինը՝ Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Արմավիր քաղաքում համատարած ծառահատում է․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Իրանը վերսկսում է ավիաթռիչքները նաև դեպի Պեկին Ծիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանԱրա Աղանյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Միքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասին«Անտարեսն» ընդգրկվել է Բոլոնիայի «Տարվա լավագույն մանկական հրատարակիչ» մրցանակի կարճ ցուցակում. ԿԳՄՍ փոխնախարար ԱԻ ոլորտում խոշոր ներդրումներից հետո Meta-ն որոշել է կրճատել իր աշխատուժի 10%-ը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքները, բռնությունը և վայրագությունները. Կանադայի վարչապետ Ռուսաստանը և Ուկրիանան գերիներով են փոխանակվել Հիշել նշանակում է պահանջել, պայքարել և երբեք չլռել. Թագուհի ԹովմասյանԱշակերտուհուն հարկադրել են կացինով գնալ դպրոց․ մանրամասներՄիշտ եմ ապրումներով գնացել Ծիծեռնակաբերդ. Արմեն ԱշոտյանԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը Վրաստանում«Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Ցեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիանԱյսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ Սարգսյան«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Էլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում