Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանամերձ Սոթք համայնքում բնակիչների թիվն ավելացել է 26-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում նախորդ տարվա համեմատ բնակչության թիվն ավելացել է 26 մարդով` ի հաշիվ ծնունդների աճի, մահերի պակասելու եւ երկու ընտանիքների վերաբնակության: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, այս տարվա դեկտեմբերի առաջին կեսի դրությամբ Սոթքի առկա բնակչությոնը կազմել է 938 մարդ` նախորդ տարվա 912-ի դիմաց: Նախորդ տարվա 17-ի համեմատ այս տարի Սոթքում գրանցվել է 19 ծնունդ, մահվան 7 դեպքի դիմաց` 4 դեպք: Վերաբնակության արդյունքում Սոթքում հաստատվել են 2 ընտանիք` 11 շնչով: Եվս 9 հոգի գրանցվել եւ բնակության են տեղափոխվել Սոթք:

«Մեզ մոտ նկատելի է նաեւ բնակչության եկամուտների որոշակի աճ: Այս տարի հիմնանորոգում եւ կից կառույց է կատարվել 10 բնակարաններում, հիմքից կառուցվել է մեկ առանձնատուն, 12 ընտանիք գնել են մարդատար նոր ավտոմեքենաներ: Ավելանում է մանր եւ խոշոր եղջերավոր անասունների թիվը, մշակվող վարելահողերի մակերեսը: Իսկ հիմնական ձեռքբերումը, անշուշտ, բնակչության թվի ավելացումն է սահմանամերձ մեր համայնքում, ինչը տարեցտարի նոր թափ է առնում: Մեզ մոտ արտագաղթի փոխարեն ներգաղթ է նկատվում»,-նշեց համայնքի ղեկավարը: Կոլիկ Շահսուվարյանի անձնական նախ աձեռնությամբ եւ միջոցներով Սուրբ Աստվածածին եկեղեցում Ձեռամբ Տեր- Տարոն քահանա Հունանյանի կատարվեց այս տարվա ընթացքում ծնված 19 սոթքեցի երեխաների մկրտության եւ դրոշմման արարողություն: 

«17 երեխաների հոգու, արյան մեջ ներարկվեց այն ավանդական, ազգապաշտպան ոգին, որը կոչվում է քրիստոնեություն: Այդ հավատքը մեր բնակիչներին կմղի ամենավեհ զգացմունքների: 5-6 տարի հետո նրանք մուտք կգործեն մեր դպրոց, կսովորեն մեսրոպյան տառերով, եւ այդ հայեցի դաստիարակությունը նրանց կներշնչի հետագայում իրենց կյանքը զորավիգ դնելու մեր հայրենիքին, մեր ժողովրդին», -նշեց  Սոթքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ռիտա Պետրոսյանը:

«Ես էնքան էի սպասում էս օրվան, անընդհատ ասում էի` էսօր-վաղը կստացվի: Վերջապես մեր հարգարժան գյուղապետի շնորհիվ մեր էրեխեն կնքվեց: Սա իմ կյանքի ամենասուրբ, ամենաուրախ օրն է»-նշեց սոթքեցի Լյուդմիլա Կարապետյանը:Սոթք համայնքում մկրտության եւ դրոշմման այսօրինակ արարողությունն արդեն ավանդույթ է դարձել: Այն կազմակերպվում է գյուղապետարանի եւ անձամբ գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանի միջոցներով: Նոր մկրտված 17 երեխաները որպես նվեր ստացան օրհված ոսկե խաչեր: «Ամենագլխավորը, ժողովրդին համախմբում ենք սրանով, նրանց մոտեցնում ենք կրոնին եւ ին չ-որ չափով փորձում ենք օգտակար լինել մարդկանց: Թող Աստված օրհնի հայ ազգին, մեր սոթքեցիների բոլոր ընտանիքներին, թող մեր գյուղերը շեն մնան, եւ մարդիկ չլքեն հայրենիքը»,-նշեց համայնքի ղեկավարը:Սոթքում կնունքն ընթացել է բերքի տոնով  եւ մատաղի արարողությամբ: Առատ սեղանների շուրջ հավաքված սոթքեցիները բաժակ են բարձրացրել  իրենց գյուղի հարատեւության, ընտանիքների շենացման եւ բարեկեցության համար:

«27 տարի առաջ Ադրբեջանից ես բռնագաղթվեցի  միակ տղայիս հետ: Այսօր ընտանիքով 7 հոգի ենք: Աստված ինձ պարգեւեց եւս 4 թոռնիկ: Մաղթում եմ ամբողջ հայ ազգին հարատևություն»,-մաղթեց Սոթքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ռիտա Պետրոսյանը:

Խոսրով Խլղաթյան

 

ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն