Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զոհրաբ Մնացականյանը կապտակեր Փաշինյանին․ «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, ասաց. «Խորհրդային տարիներին Ղարաբաղում ապրում էր 40 հազար ադրբեջանցի։ Որտե՞ղ են երաշխիքները, որ 40 հազար ադրբեջանցիները իրենց հերթին չէին ցանկանա ինքնորոշվել»։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Գեւորգ Կոստանյանի հետ։ Նա հայտնեց, որ Ազգային ժողովում վարչապետի ԺՊ-ի՝ ադրբեջանցի փախստականների Արցախ վերադարձի վերաբերյալ արած հայտարարությունը կարող է հունից հանել նույնիսկ այն մարդկանց, որոնք արդեն պիտի որ սովորած լինեին նրա կեղծիքին: «Ըստ էության, ԺՊ-ն այս անգամ էլ փորձում է ադրբեջանցի փախստականներին հրավիրել իրեն օգնության՝ իր աթոռը պահպանելու համար,- ասաց Կոստանյանը՝ շարունակելով։

-Փախստականների հնարավոր վերադարձի հարցը վաղուց քննարկման առարկա է եղել նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդեմ Ադրբեջանի» գործերի կատարման շրջանակներում: Այս քննարկումներին ինձ հետ միասին մասնակցել են նաեւ նախկին արտգործնախարար Զ. Մնացականյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Է. Բաբայանը, ինչպես նաեւ ԵԽ-ում Հայաստանի ներկայիս դեսպանը: Քննարկումները եղել են առարկայական, թե ինչ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում, ինչ պայմաններով եւ որ բնակավայրեր կարող են վերադառնալ ադրբեջանցի փախստականները եւ Ադրբեջանի կողմից ինչպիսի պարտավորություններ ստանձնելուց հետո: Ամենակարեւորը` այս գործընթացը պետք է իրականացվեր Արցախի իշխանությունների ուղղակի ներգրավմամբ ու մասնակցությամբ, իսկ ծագած վեճերը պետք է լուծվեին Արցախի դատարանների կողմից: Ի դեպ, նույնկերպ քննարկվում էր նաեւ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներ՝ Գետաշեն, Արծվաշեն, Գյանջա, Բաքու եւ այլ բնակավայրեր հայ փախստականների վերադարձի հարցը: Հայ փախստականների վերադարձը Ադրբեջան եւ ադրբեջանցի փախստականների վերադարձը Արցախ քննարկվում էր մեկ ընդհանուր փաթեթեում:

Սակայն այս հարցում նույնպես, ինչպես մնացած բոլոր ոլորտներում ԺՊ-ն եւ իր իշխանությունը, բացի նահանջից եւ կապիտուլացիայից, ուրիշ ոչինչ չարեց: Ինչպես արդեն նշել իմ ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում, Նախարարների կոմիտեում 2020թ հունվար-փետրվարի նիստին այս հարցը Նիկոլի կողմից ամբողջովին տապալվել է: Կարծում եմ՝ Ազգային ժողովում Նիկոլի վերջին ելույթից հետո նույնիսկ խիստ դիվանագետ Զոհրաբ Մնացականյանին այլ բան չէր մնա անելու, քան ապտակել Նիկոլ Փաշինյանին՝ ակնհայտ փաստերը կեղծելու, անամոթաբար խեղաթյուրելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ