Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրավունք չունենք հերոսապատումը վերածելու ողբերգության. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց լրագրող ազատամարտիկների լսարան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր՝ ապրիլի 5-ին, բացվեց լրագրող ազատամարտիկների լսարան։ 1993 թվականին զոհված Նորայր Մարությանի լուսանկարի կողքին ավելացան ևս 3-ը՝ Արցախյան վերջին պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի, Աշոտ Խաչատրյանի և Սլավա Բադալյանի:

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ 2006 թվականին, երբ բացեցին Նորայր Մարությանի անվան լսարանը, վստահ էին՝ նա լինելու է միակը, ում լուսանկարի կողքին այլ տղաների նկարներ այլևս չեն լինի, բայցև, Նորայրը օրինակ պիտի լինի բոլորի համար:

«Անցել է 15 տարի ու Նորայրի կողքին ևս 3 նկար է ավելացել: Երբ լսարանը կահավորելու, անվանակոչելու խնդրի առաջ էի կանգնած՝ մտածում էի՝ թողնել Նորայրի լսարանն առանձին և տղաների համար մեկ այլ լսարան բացել, սակայն որոշեցի, որ բոլորը մեկ տեղում պիտի լինեն: Նորայրի մայրն էլ համաձայնություն տվեց որոշմանս»,- բացման խոսքում ասաց Մարտիրոսյանը:

Աշոտ Խաչատրյանն ընդունվել էր համալսարան ու զորակոչվել բանակ, Վաչագան Մանուկյանն այս տարի կավարտեր մագիստրատուրան, իսկ Սլավա Բադալյանը գերազանցությամբ էր ավարտել ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

«Վաչագան Մանուկյանը բացառիկ անհատականություն էր, ով մագիստրատուրան ավարտելուց հետո պիտի ընդունվեր ասպիրանտուրա և ստանձներ համալսարանում սերունդ կրթելու դժվար պարտականությունը: Սլավա Բադալյանի՝ համալսարան մտնելու առաջին իսկ օրից  դասախոսների և ուսանողների համար ակնհայտ էր, որ նա բացառիկ է, մաքրամաքուր, աստվածատուր ձիրք ու շնորհ ունի: Այդքան երիտասարդ, բայց դեմք ու դիմագիծ ունեցող: Աշոտ Խաչատրյանը ոչ մի օր չի սովորել համալսարանում, բայց պիտի նրանց կողքին լինի»,- ընդգծեց ֆակուլտետի դեկանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, Սլավայի քույրը՝ Վիկտորյա Բադալյանը, Աշոտ Խաչատրյանի մայրը՝ Անժելա Խաչատրյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

Լսարանի բացման նախաձեռնությունը հերոսների ընկերներ Էդգար Ղուշչյանինն ու Դավիթ Մարտիրոսյանինն էր: Լսարանի վերանորոգումն իրականացրել են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ու կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը:

Արփինե Հակոբյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 
 
 
 
 
 
Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի