Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրբերշիկներ և եփած երշիկներ. գաղտնիքներ «Աթենք»-ի գլխավոր տեխնոլոգից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երշիկներն ու նրբերշիկները որպես նախուտեստ մատուցվող, նախաճաշի և տարբեր  ուտեստների համար ամենաարագ պատրաստվող և սննդարար մթերքներից են: Մսամթերքի այս տեսակների պատրաստման տեխնոլոգիական գործընթացի, առանձնահատկությունների և մատուցման խորհուրդներից պատմում է մսամթերք արտադրող հայաստանյան  առաջատար ընկերության «Աթենք»-ի գլխավոր տեխնոլոգ Նարինե Երիցյանը:

Երշիկներ և նրբերշիկներ. հիմնական տեսակներն ու առանձնահատկությունները

Нет описания.

Նրբերշիկի հայրենիքը համարվում է Գերմանիան. առաջին անգամ այն ներկայացրել է գերմանացի հայտնի մսագործ Յոհան Գյորգ Լանները 1804 թվականին, երբ Ֆրանկֆուրտից տեղափոխվելով Վիեննա` իր խանութի հաճախորդներին ցուցադրեց վիեննական անվամբ առաջին նրբերշիկները:

Եփած երշիկները ևս առաջին անգամ պատրաստել են գերմանացիները, իսկ Ռուսատանում առաջին եփած երշիկն արտադրվել է քաղաքացիական պատերազմից հետո`1936 թվակաին, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար այդ պատճառով էլ ստացել է բժշկական երշիկ անվանումը:

Ըստ տեխնոլոգիական գործընթացի երշիկները բաժանվում են մի քանի խմբի` երշիկներ, նրբերշիկներ և սարդելկաներ, կիսաապխտած և եփած ապխտած երշիկներ, հում ապխտած երշիկներ, ենթամթերքային երշիկներ, մսահացեր: Եփած երշիկները, նրբերշիկներն ու սարդելկաներն աչքի են ընկնում դյուրամարսությամբ: Դրանց խոնավությունը մոտ է թարմ մսին` 55- 75%, իսկ աղի պարունակությունն ավելի քիչ է`1,5- 1,8%:

Нет описания.

Նրբերշիկների պատրաստման  փուլերը. մսի կտրատումից մինչև փաթեթավորում

Ինչպես բոլոր տեսակի երշիկների, եփածների դեպքում ևս պատրաստումն անցնում է տեխնոլոգիական որոշակի փուլեր, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները: Նախևառաջ` միսը ոսկրազատվում, ապա ջլազատվում է ոչ սննդարար հյուսվածքներից և կտրատվում: Այս փուլում շատ կարևոր է մսի հետ աշխատելու տեխնոլոգիան ու հմտությունը, որպեսզի  այն չկորցնի  իր անհրաժեշտ հատկությունները: Ոսկրազատմանը հաջորդում է աղադրման փուլը: Աղադրման շնորհիվ մեծանում է մսի ջրակլանման հատկությունը, կպչունությունը, էլասատիկությունը, որոնցից կախված են եփած երշիկների կոնսիստեցիան` կազմությունը, իսկ նրբերշիկների դեպքում` հյութալիությունը:

Հասունացմանը հաջորդում է նուրբ մանրեցման փուլը, որը կատարվում է կուտեր կոչվող սարքով` բարձր արագությամբ արագ պտտվող դանակների օգնությամբ: Ընթացքում ավելացվում են նաև համեմունքները: Համեմունքները բազմաթիվ են և դրանց ընտրությունն էլ կախված է` ինչպիսի մթերք ենք ուզում ստանալ: Յուրահատուկ ու տարբերվող համ ստանալու համար, մինչև արտադրական գործընթացում ներառելը համեմունքների համարդրության հատուկ փորձեր են արվում: Խճողակը մինչև լցոնվելը նույնպես համտեսի և լաբորատոր փորձաքննության է անցնում:

Արդեն պատրաստի խճողակը լցվում է բնական կամ արհեստական թաղանթների մեջ: Ձևավորված բատոնները կախվում են շրջանակների վրա և պահվում սառնարաններում մի քանի ժամ` կախված երշիկների տրամագծից: Այդ ընթացքում բատոնի պարունակությունը խտանում է, ընթանում է կազմագոյացման և գունագոյացման պրոցես:

Հաջորդը՝ ջերմային մշակման փուլն է, որը, կախված մթերքի տեսակից, տարբեր է լինում:

Բնական և արհեստական թաղանթներով նրբերշիկներ. առանձնահատկություներ և տարբերություներ

Բնական թաղանթով երշիկները պատրաստվում են կենդանական ծագման հատուկ մշակում անցած թաղանթներով, իսկ արհեստական թաղանթները բաշմաշերտ պոլիամիդ են, որոնց մեջ լցոնվում է խճողակը: Բնական թաղանթով նրբերշիկները և սարդելկաները, եփած երշիկները ջերմային մշակումն անցնում են ժամանակակից ունիվերսալ վառարաններում: Այստեղ իրար հաջորդում են կարմրեցման, չորացման, ծխեցման, եփման և հովացման փուլերը: Իսկ արհեստական թաղանթով երշիկները` միայն եփվում և հովացվում են: Սա բացատրվում է նրանով, որ ի տարբերություն բնականի, արհեստական թաղանթն իր պաշտպանիչ հատկության շնորհիվ թույլ չի տալիս ծխի կլանում: Հովացման փուլը կատարվում է հատուկ տեխնոլոգիայով, որն անհրաժեշտ է մանրէների զարգացումը կանխելու համար: Հովացում անցած մթերքն արդեն համարվում է  պատրաստ:

Պատրաստի արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է երկու օր. առաջին օրը մսային հումքերի հասունացման, իսկ երկրորդ օրն արդեն խճողակը պատրաստելու, ձևավորելու և եփելու համար: Ստուգման գործընթացը կատարվում է համտեսների և լաբարատոր ցուցանիշների հիման վրա: Համտեսներին, որոնք այլ կերպ կոչվում են օրգանոլեպտիկ ցուցանիշների գնահատում, մասնակցում են բազմաթիվ մասնագետներ, ստուգվում է համը, հոտը, գույնը,կազմությունը և հյութալիությունը: Ամենօրյա ցուցանիշների լաբարատոր հետազոտություններն իրականացվում են «Աթենք» գործարանին կից լաբորատորիայում:

Արտադրությունն ինքնին բարդ գործընթաց է և դրա ընթացքում չեն բացառվում որոշակի շեղումներ, բայց «Աթենքի»  մրցակցային առավելությունն ի սկզբանե ստեղծված որակյալ մթերքն է:

Անկախ արտադրական շեղումներից տատանումներից ու որոշակի գործոններից` «Աթենք» մսամթերքն ունենում է վերջնական արդյունքի սահմանված որակը:  Սա ներքին լուծումների, որոշումների և համապատասխան պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի  արդյունքն է:

Միֆեր եփած երշիկների և նրբերշիկների մասին

Нет описания.

Պոլիամիդ (արհեստական) թաղանթով նրբերշիկներ, թե՞ բնական թաղանթով։

Իրականում յուրաքանչյուրն ունի իր առավելությունները: Բնական թաղանթով նրբերշիկները հնարավոր է անցկացնել ծխեցման փուլ, որը մթերքին տալիս է յուրահատուկ համ, իսկ արհեստական թաղանթները թույլ չեն տալիս համապատասան ծխեցում իրականցնել:
Պոլիամիդ թաղանթով նրբերշիկների կարևոր առանձնահատկությունն էլ իրենց երկարատև պահպանման հնարավորությունն է: Այս տեսակի երշիկներն առանձնանում են իրենց նուրբ վարդագույն երանգով և կաթնային համով: Այսինքն` ոչ թե որակի, այլ  սպառողի նախասիրության և նախապատվության հարց է:

Նրբերշիկները և սարդելկաները հում են

Նրբերշիկները պատրաստի մթերք են, դրանք պետք է ոչ թե եփել, այլ տաքացնել: Եվ, ի տարբերություն եփած երշիկների, նրանք ունեն հյութալիություն, որը կարող ենք զգալ միայն տաքացնելիս:

Խորհուրդ. Ինչպես ճիշտ տաքացնել նրբերշիկները և սարդելկաները

Դնել սառը ջրի  մեջ,  միջին կրակի վրա։ Եռալուց 15 վայրկյան հետո հանել, որպեսզի նրբերշիկները չպայթեն: Իսկ նրբերշիկների չպայթելը կարևոր է. որովհետև այդ պարագայում թուլանում է համը։

Քանի որ սարդելկաների տրամագիծը ավելի մեծ է, պետք է ջրի մեջ թողնել երկուսից երեք  րոպե ավել, հակառակ դեպքում բատոնի ներսում տաքացված չի լինի:

Այն նրբերշիկները, որոնք նախատեսված են և դրական, և բացասական ջերմաստիճանում պահպանելու համար, պետք է նախապես հասցնել սենյակային ջերմաստիճանի, ապա տաքացնել երկուսից երեք րոպե: Իսկ միայն բացասական ջերմաստիճանում պահվող նրբերշիկները նախապես հալեցնելու կարիք չունեն։

Արդյոք կեղևազատե՞լ արհեստական թաղանթով նրբերշիկները տաքացնելուց առաջ

Սա ևս միանշանակ չէ, և նախապատվության հարց է: Կեղևազատելուց հետո տաքացված նրբերշիկների համն ավել թույլ է լինում, քանի որ համ և բույր հաղորդող նյութերի մի մասն անցնում է ջրին, իսկ նրբերշիկները դեֆորմանում են: Թաղանթի առկայության դեպքում, պահվում է նրբերշիկների հյութալիությունը, ինչը շատ կարևոր է: Անձամբ ես խորհուրդ չէի տա  կեղևազրկել։

Խորհուրդ. Տապակե՞լ եփած երշիկները

Нет описания.

Տապակելու պարագայում դրանք որոշակիորեն կորցնում են իրենց նախնական համն ու բույրը: Սակայն եթե դուք տապակած երշիկի սիրահար եք, ապա կան մի քանի կանոններ: Պետք է տապակել ուժեղ կրակին` հետզհետե թուլացնելով այն: Թավայի մեջ տապակված երշիկների ծայրերը թեքվում են դեպի վերև, դրանից խուսափելու համար, պետք է երշիկներն ավելի հաստ կտրատել կամ եզրերում կտրվածքներ անել: Տապակեք երկու կողմից` մեկուկեսական րոպե:

«Աթենք» ընկերության  մսամթերքի տեսականուն կարող եք ծանոթանալ  https://www.atenk.am/ կայքում։

Գազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներինԵգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել էԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԵս ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան Նախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանԷյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեն կրճատված աշխատանքային ժամեր կունենան շոգի պատճառով Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր Ոսկեպարի գետն ընկած տղան նոր էր եկել բանակից. Կողբ գյուղից էրԻրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրավոր Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանՈ՞վ էր երեկ գետն ընկած 19-ամյա տղանՍեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրա Աշխատող ծնողները կարող են օրվա ընթացքում բացակայել․ ի՞նչ կհասցնի անել ծնողը 30 րոպեանոց «ծնողական ժամի» ընթացքում Այն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանԲժիշկը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին է կարող վկայել չափազանց քրտնարտադրությունը Մաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին Պետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ ՀովեյանԻրանը չի խնդրել ԱՄՆ-ին վերսկսել բանակցությունները․ Fars Սպասվում է նաև առանց տեղումների եղանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 21.5%-ով Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Վրաերթ Գեղարքունիքում, վարորդն օգնել է երեխային տեղափոխել ԲԿ․ Shamshyan Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դшնակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՈ՞վ կդառնա նախարար, ով կմնա առանց պաշտոնի․ առաջիկա օրերի գլխավոր ինտրիգըՋուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ