Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննչական կոմիտեն ևս 5 քրեական գործ է հարուցել Արաբկիրի ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվել է ևս 5 քրեական գործ՝  տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին փոխանցված ամփոփոգրի, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից ոստիկանության  Արաբկիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ տեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու ահազանգում մատնանշված հանգամանքը, պարզել այն անձին, ում փոխարեն մեկ ուրիշը կատարել է քվերկություն։ Նյութերի նախապատրաստության ընթացքում քաղաքացի Գայանե Գյուլնազարյանը բացատրություն  և հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 4/26  ընտրատեղամաս, որտեղ պարզել է,  որ իր փոխարեն մեկ ուրիշը մասնակցել է քվեարկությանը։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդվածով: Կատարվում է նախաքննություն:

Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություն է ստացվել այն մասին, որ 5/21 ընտրատեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Ահազանգի հիման վրա Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր. նշված ընտրատարածքի ընտրող Արտաշես Թարխանյանը բացատրություն է տվել այն մասին, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 5/21 ընտրատեղամաս, որտեղ պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդվածով, կատարվում է նախաքննություն:

Նույն ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն կատարված քվեարկության մասին ահազանգերի ստուգման արդյունքում պարզվել է ևս երկու դրվագ. քաղաքացիներ Ալբերտ Սիմոնյանը և Վահագն Դանիելյանը բացատրություններ են տվել, ապա նաև գրավոր հաղորդում ներկայացրել, որ հանրաքվեին մասնակցելու համար այցելել են թիվ 5/21 ընտրատեղամաս, որտեղ պարզել են, որ իրենց փոխարեն արդեն կատարվել է քվեարկություն։ Ա.Սիմոնյանի և Վ.Դանիելյանի փոխարեն թիվ 5/21 տեղամասում քվեարկություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր։

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է զանգահարել քաղաքացի Վիկտորիա Ավակովան և հայտնել, որ թիվ 5/30 ընտրատարածքի քվեարկողների հաշվառման ցուցակում իր անվան դիմաց ստորագրել է մեկ ուրիշը։ Արաբկիրի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում Վիկտորիա  Ավակովան հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 5/30 ընտրատեղամաս, որտեղ տեսել է, որ քվեարկողների ցուցակում մեկ ուրիշն ստորագրել է իր անվ ան դիմաց։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:

Այսպիսով՝ քրեական գործեր են հարուցվել թիվ 4/26 ,  5/21 և  5/30 ընտրատեղամասերում 5 տարբեր քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։

 

ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն