ՀԱԿ-ի ստորագրահավաքին արդեն միացել է 17 պատգամավոր. Լևոն Զուրաբյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՀԱԿ-ը տորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Անհրաժեշտ է նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն:
Past.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ արդեն միացել է 17 պատգամավոր: Նշենք, որ նախաձեռնությանն իրենց ստորագրությունն են դրել Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը,Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը,Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Զարուհի Փաստանջյանը, ՕԵԿ խմբակցությունն ամբողջությամբ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատրաստ եմ իմ ստորագրությամբ աջակցել ձեր նախաձեռնությանը, եթե ՀԱԿ խմբակցությունը հանդես գա հայտարարությաբ` ընդունելով, որ դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեի ընթացքում, ցավոք, կրկնվեցին 1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ձևավորված տխուր ավանդույթները, որոնք հետագայում ավանդույթի ուժով գործարկվեցին համապետական գրեթե բոլոր ընտրություններում»:
Այդ հայտարարությանը պարոն Զուրաբյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Հակադարձելու բան լիներ, անիմաստ խոսակցություն է»:
Լևոն Փանոսյան




















































