Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մտածում էի՝ հանկարծ երեխայիս որևէ վնաս չլինի». Ռուզաննա Մանուչարյանը՝ հղիության ընթացքում կորոնավիրուսով վարակվելու հետևանքների, դստեր անվան ընտրության և երեխային 40 օր որևէ մեկին ցույց չտալու մասին

ԼԱՅՖ

Դերասան-ամուսիններ Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանը մարտին ծնողներ դարձան: Իրենց դստերը նրանք Վիկտորիա են անվանակոչել: Այո, հենց Վիկտորիա, ոչ թե՝ Վիկտորյա, ինչպես ենթադրում է անվան հայերեն գրությունը: Մայրիկի խոսքով՝ իր ցանկությունն է եղել դստեր անունն այդ տարբերակով գրելը:

Փոքրիկն օրերս դարձել է 40 օրական, ինչի առթիվ արարողությունը կայացել է Սուրբ Սարգիս եկեղեցում: Tert.am Life-ի հետ զրույցում Ռուզաննան խոսել է երեխայի դեմքը ցույց չտալու, 40-օրականի արարողության, իր ապրումների, վախերի և իրենց ընտանիքում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Փոքրիկ Վիկտորիան օրերս դարձել է 40 օրական, ինչի առթիվ ծնողները օրհնություն են ստացել եկեղեցում: «Տեղյակ չէինք, որ եկեղեցում երեխային քառասունքից հանելու հատուկ արարողություն կա, բայց ուզում էինք այդ օրը գնալ, աղոթել: Հետո մեր ընկերները, որոնք վերջերս էին բալիկ ունեցել, պատմեցին, որ հատուկ արարողակարգ կա: Գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի, այդ եկեղեցին ամուսնուս համար յուրահատուկ է, ստացանք Տեր Շահեի օրհնությունը: Հետո եկանք ու տանն էլ փոքրիկ արարողություն արեցինք՝ Վիկտորիան վարդի թերթիկներով լոգանք ընդունեց, երեկոյան էլ հյուրեր ունեցանք: Երեխան ամբողջ օրն իրեն շատ լավ դրսևորեց, հանգիստ էր, առհասարակ, իր բնավորության գծերն արդեն զգում ենք: Պահանջկոտ, շատ մաքրասեր երեխա է, հենց մի փոքր շոգում է, պետք է հագուստն, անպայման, փոխենք: Նաև շատ հասկացող բալիկ է, գիշերները հանգիստ քնում է, եթե իրեն ոչինչ չի խանգարում»,- ասաց նա:

Զույգը 40 օր երեխային ցույց չի տվել շրջապատին, հիմա էլ չեն շտապում նրա դեմքը ցույց տալ։ Ըստ Ռուզաննայի, նույնիսկ չգիտի, թե դա ինչով է պայմանավորված:

Մայրիկը նկատեց, որ բառեր չի գտնում իր զգացողությունները նկարագրելու համար: «Երեկ մի բան եմ նկատել. 40 օր մեր բալիկին ոչ ոք չէր տեսել, կողքից արձագանքներ չէինք ստացել, բայց երբ 40 օրականի օրը մարդիկ եկան, սկսեցին կոմպլիմենտներ ասել, տպավորություն էր, որ այդ ամենն ինձ են ասում: Շատ հետաքրքիր զգացողություն էր,- ասաց նա և հավելեց, որ երեխայի ծննդից հետո հավելյալ պատասխանատվության զգացում չունի,- Այն մարդկանցից եմ, որը ցանկացած հարցի պատասխանատվությամբ է վերաբերում: Նույնիսկ հղիության շրջանից սկսած ինձ մոտ պատասխանատվության մեծ զգացում կար, նույնն էլ Վահանի դեպքում էր: Դա է պատճառը, որ մեզ մոտ երեխայի ծննդից հետո առանձնապես ոչինչ չփոխվեց: Բայց այլ փոփոխություններ, բնականաբար, կան: Նախքան երեխայի ծնունդն այս եղանակին կարող էի արդեն թեթև հագուստով դուրս գալ, չմտածել մրսելու մասին, հիմա ուշադիր եմ նաև իմ անձի նկատմամբ, որպեսզի ուժ ունենամ ու կարողանամ երեխայիս հասցնել իր նպատակներին»:

Դերասանուհին ընդգծեց, որ իր ու ամուսնու հարաբերություններում ևս փոփոխություններ կան: «Իհարկե, միշտ էլ սիրել ենք իրար, բայց երեխան այլ կապվածություն է ստեղծում, ավելի եք հարազատանում:  Երեխան գունավորել է մեր կյանքը, Վահանն էլ այնքան հոգատար հայր է: Հիմա ամեն ինչին թեթև՝ վարդագույն ակնոցով է նայում: Երբ գալիս է տուն, գրկում և համբուրում է դստերը, աշխարհն  իրենն է դառնում: Երեկ նույնիսկ թատրոն էինք գնացել Վահանի մոտ, որտեղ մեզ շատ լավ ընդունեցին»,- ասաց նա: 

Մայրիկը շեշտեց, որ, որքան էլ բարդություններ են լինում, իր համար այս շրջանը հաճելի է: «Հիմա թատրոնում չեմ խաղում, տևական ժամանակ դեռ չեմ խաղա, բայց չեմ նեղսրտում, գիտակցում եմ, որ դա ևս ժամանակավոր է: Երբ մտքիցդ հանում ես, որ այդ ամենը բեռ է, ամեն ինչ հաճույք է դառնում: Գիշերը չքնելը ևս գույն է, ես ծննդաբերության ընթացքում նույնիսկ ծիծաղել եմ, պետք է հասկանալ, որ այդ ցավը ժամանակավոր է: Կարելի է ասել՝ «տառապել եմ», բայց վայելել եմ ժամանակս փոքրիկիս հետ: Ամուսնուս վերաբերմունքը ևս շատ է օգնել, նա ամեն պահի կողքիս է, փորձում է երեխայի խնամքի հարցում օգնել: Ունեմ ծանոթ աղջիկներ, որոնք հետծննդաբերական շրջանը, իսկապես, բարդ են հաղթահարել: Իրականում, ծննդաբերությունս ևս թեթև չի եղել, առհասարակ ծննդաբերությունը թեթև չի լինում, միշտ էլ ուժեղ ցավեր են լինում: Շատ էի լսել, որ երեխային գրկելուց հետո բոլոր ցավերի մասին մոռանում ես և ուզում էի հասկանալ՝ արդյոք դա ճի՞շտ է: Պետք է ասեմ, որ ճիշտ էր, ծննդաբերության ժամանակ կտրվում ես աշխարհից ու հետ ես գալիս, երբ բալիկիդ գրկում ես: Երեխայիս գրկելուց հետո զարմացած էի՝ ինչպե՞ս կարող եմ ցավ չզգալ, կախարդական վայրկյաններ են,– ասաց նա ու հավելեց, որ խնամքի հարցում իրեն օգնում է մայրը,– նա նախքան ծննդաբերությունս եկավ, որպեսզի կողքիս լինի: Շատ են հարցնում, թե ինչո՞ւ սկեսուրս, սկեսրայրս չկան իմ էջում, ամեն անգամ այդ հարցը ցավեցնում է մեզ, որովհետև Վահանի ծնողները մահացել են»:

Ռուզաննան խոստովանեց, որ նախքան ծննդաբերությունը վախեր ուներ: «Այս մասին նույնիսկ ընտանիքիս անդամները չգիտեն, բայց հղիության շրջանում կորոնավիրուսով վարակվելուց հետո շատ վախեր ունեի, մտածում էի՝ հանկարծ երեխայիս որևէ վնաս չլինի: Չնայած բժիշկս անընդհատ ասում էր, որ որևէ խնդիր չկա՝ վախերը չէին անցնում: Փառք Աստծո, ամեն ինչ լավ է, վիրուսը բալիկիս վրա որևէ ազդեցություն չունեցավ: Առհասարակ, հղիները խոցելի խումբ են համարվում: Ուզում եմ հղիներին ասել, որ չպետք է վախենալ, եթե արդեն վարակվել են, թող ուժեղ լինեն ու հաղթահարեն այդ շրջանը»,- նշեց նա:

Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուին