Սիրիայում անօդաչուն գրոհել է զինապահեստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում առնվազն երեք մարդ Է զոհվել, վեցը՝ վիրավորվել երկուշաբթի օրը Իդլիբ նահանգի հյուսիսում գրոհայինների զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, սիրիական ընդդիմության արմատական կազմավորումներին պատկանող պահեստը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որը հարվածներ է հասցրել դրան:
Ականատեսները հայտնում են, որ տուժածների թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով, որ պահեստը գտնվում է Ալ Ֆարուսիա փախստականների ճամբարի մոտ։ Այնտեղ նաև գտնվում էր ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության արտադրամասը։
Այդ շրջան են ուղեւորվել շտապօգնության մեքենաներ և քաղաքացիական պաշտպանության ծառայությունից փրկարարների ջոկատներ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



