Չեմպիոնների լիգա․ Վարանը չի օգնի Ռեալին Չելսիի հետ պատասխան խաղում
ՍՊՈՐՏ«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի մոտ մկանային վնասվածք է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Վարանը վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 34-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում ու փոխարինվել է 46-րդ րոպեին։ Ֆրանսիացու փոխարեն խաղադաշտ է դուրս եկել պաշտպան Նաչոն։
Այսպիսով, Վարանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Չելսիի» հետ պատասխան խաղում։
Առաջին խաղում «Ռեալն» ու «Չելսին» ոչ-ոքի են խաղացել՝ 1-1։ Լոնդոնյան թիմի կազմում հաշիվը բացել է Քրիստիան Պուլիշիչը, իսկ մադրիդյան թիմի հարձակվող Կարիմ Բենզեման մինչև ընդմիջում կարողացել է հավասարեցնել հաշիվը։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 5-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը ժամը 23։00-ին։
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



