Գերմանիայում տանկը վրաերթի է ենթարկել մարդատար մեքենան. 18-ամյա վարորդը հրաշքով փրկվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայում տանկի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Ինչպես փոխանցում է Газета.Ru-ն` The Local-ին հղումով, տանկը պատկանում է բրիտանական զինված ուժերին, որոնք զորավարժություններ էին անցկացնում Գերմանիայի տարածքում գտնվող բազաներից մեկի մոտակայքում:
Ճանապարհին տանկը ջարդուփշուր է արել Toyota մակնիշի մեքենան, որի ղեկին 18-ամյա աղջիկ է եղել: Բարեբախտաբար, զինվորականներին հաջողվել է տուժածին դուրս բերել մեքենայից: Աղջիկը լուրջ վնասվածքներ չի ստացել:
Ոստիկանությունը եկել է այն եզրահանգման, որ միջադեպի մեղավորը տուժած կողմն է, քանի որ գերմանուհին խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



