Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը 14,9 տոկոսով կրճատվել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԹուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտն անցյալ ամիս կրճատվել է 14,9 տոկոսով և կազմել 4,65 միլիարդ դոլար, հայտնում է Ahval թերթը:
Արտահանումն աճել է 42,2 տոկոսով՝ կազմելով 19 միլիարդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 25,6 տոկոսով՝ հասնելով 23,6 միլիարդ դոլարի: Թուրքիայի արտահանման ծավալը զգալիորեն կրճատվել էր անցյալ տարի, ինչը պայմանավորված էր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ:
Այժմ երկրի իշխանությունները ձգտում են խթանել ապրանքների արտահանումն ու նվազեցնել ներկրումները` հատկապես այն բանից հետո, երբ անցյալ տարվա աշնանը թուրքական լիրան հասել էր ռեկորդային ցածր մակարդակի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



