Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փոքր եղբորս հետ օրացույցի օրերն էինք նշում՝ երբ է գալու Էդմոնը․․․ 6 ամիս անհետ կորած լինելուց հետո մարմինը գտնվեց»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի մասնակից էր նաև Էդմոն Մնացականյանը, ով նվիրեց իր կյանքը հանուն հայրենիքի պաշտպանության։ Էդմոնը ծնվել է 2001 թվականի փետրվարի 10-ին Աբովյան քաղաքում․ «Եղբայրս փոքր տարիքից սկսել է զբաղվել սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի և լողի: Սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, իսկ հետո թիվ 4 ավագ դպրոցում: Այն ավարտելուց հետո 2019 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Անուշիկ Մնացականյանը: 

Խոսելով եղբոր բնավորության մասին՝ քույրը նշեց․ «Անսահման էր Էդմոնիս բարության չափը։ Շատ ընկերասեր էր, երբ իրեն ծանրոցներ էինք ուղարկում, հետո հարցնում էինք՝ Է՛դ, էս կերել ես, էն կերել ես, ասում էր՝ չէ՛, տղերքին եմ տվել, շատ սրտաբաց էր, միշտ դիմացինի մասին էր մտածում, հետո նոր իր»,- պատմում է Անուշիկը։

Էդմոնը, 2019 թվականին ուսումը կիսատ թողնելով, ծառայության է անցել Հոկտեմբերյանում, որից հետո տեղափոխվել է Կուբաթլու․ «Կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար և կարգապահ մարտիկ, մարտական պատրաստության ժամանակ ցուցաբերել է բարձր ցուցանիշներ: Եղբայրս իր զինվորական կոլեկտիվում վայելել է արժանի հեղինակություն»,- հպարտությամբ ասաց հերոսի քույրը։

Սեպտեմբերի 27-ին Էդմոնը արդեն իրեն վստահված դիրքում պաշտպանում էր հայրենիքը, նա կռվի ամենաթեժ կետերում էր․ «Էդմոնենց հաճախ էին տանում Ջաբրայիլ` մեկ ամսով զորավարժությունների։ Հուլիսի կեսերին կրկին Ջաբրայիլում էին՝ զորավարժությունների, հետ եկան, հետո սեպտեմբերի սկզբերին եղբայրս զանգահարեց ու ասաց, որ նորից են տանում Ջաբրայիլ, հարցրեցինք՝ ինչի եք գնում նորից, պատասխանեց՝ քննություններ պիտի տանք, դրա համար․ կամ իսկապես այդպես էին նրանց ասել, կամ էլ իրենք նախօրոք գիտեին ամեն ինչ, պարզապես, չասաց մեզ։ Հենց պատերազմն սկսվեց Էդս արդեն Ջաբրայիլում է եղել՝ առաջնագծում։ Եղբայրս տանկիստ էր»,- խորը ցավով վերհիշում է Անուշիկը։

Պատերազմի օրերին Էդմոնը վստահ էր իրենց հաղթանակի մեջ, ոչ թե ընտանիքի անդամներն էին նրան ոգեշնչում, այլ՝ հակառակը․ «Շատ ուժ կար Էդմոնի մեջ, ասում էր՝ ամեն ինչ լավ ա, ամեն ինչ ունենք ստեղ՝ քաղցրավենիք, ուտելիքներ, ինքը շատ քաղցրակեր էր։ Հետո մի օր զանգահարեց, երկար խոսեցինք՝ մոտ 5 րոպե, տան անդամներից բոլորի հետ խոսեց, ասացի՝ քեզ շատ եմ սիրում, զգույշ կլինես, ինքնագլուխ բաներ չանես։ Շատ անհանգիստ էինք, ամեն րոպե աղոթում էինք իր համար, շատ լարված օրեր էին, ու ինքն էր մեզ ուժ տվողը, շատ հավատքով էր»,- հուզմունքով նշեց Էդմոնի քույրը։

Էդմոնի կողմից վերջին զանգը ընտանիքի անդամներին եղել է հոկտեմբերի 2-ին, այդ օրը նա տրամադրություն չուներ․․․ ․«Շատ անտրամադիր էր, հավանաբար, մի բան զգում էր, հետո վերջին խոսակցության ժամանակ մաման հարցրեց՝ Է՛դ ջան, սաղավարտդ գոնե դրե՞լ ես, չպատասխանեց, ասաց՝ լավ գնացի ու հեռախոսը անջատեց։ Անգամ իրար հաջող չարեցինք։ Դեպքը Էդմոնի հետ պատահում ա նույն օրը՝ կեսօրին»,- ասաց Էդմոնի քույրը։

Էդմոնը զոհվում է իր զինակիցներին օգնություն հասնելու ճանապարհին․ «Ըստ մեզ հասած լուրերի՝  8-9 հոգով խրամատում կանգնած են եղել, ու ինչ-որ հրամանատար ասել է՝ գնում եմ օգնության, ո՞վ ա գալիս, ոչ մեկ ձայն չի հանել, բացի Էդիցս։ Իրենց հետ մեկ տղա էլ է լինում ու մի քանի րոպե հետո պայթյուն է լինում,  երկուսը վիրավորվում են, իսկ Էդը զոհվում ու էնտեղ էլ թողնում են իրեն։ Այդպես մի քանի ամիս շարունակ ման էինք գալիս եղբորս, մինչև որ ապրիլի 5-ին եկավ ԴՆԹ-ի դրական պատասխանը»,- խորը ցավով պատմում է Անուշիկը։ 

Վերջինս պատմում է, որ, մինչև ԴՆԹ-ի պատասխան ստանալը, նրանք հույս են ունեցել, որ ինչ-որ հիվանդանոցում  Էդմոնին վիրավոր կգտնեն, բայց էդպես էլ չգտան․ «Հիշում եմ՝ փոքր եղբայրս ու ես օրացույց էինք վերցրել, օրերն էինք նշում, թե երբ ա գալու Էդմոնը, բայց 6 ամիս անհետ կորած լինելուց հետո, մարմինը գտնվեց։ Եղբայրս զոհվեց անօդաչուի հարվածից հոկտեմբերի 2-ին՝ Ջրականի մարտերի ժամանակ, երբ գնացել էր օգնության»,- խորը ցավով եզրափակեց հերոսի քույրը։

Զվարթ Պետրոսյան

 
 
 
 
 
 
 
 
 
Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԲժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվելԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Որ արյան խումբ ունեցող մարդիկ են ավելի երկար ապրումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ)