Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շահենը, ԱԹՍ-ի հարվածը վերցնելով իր վրա, փրկել է զինակցի կյանքը. հերոսը «Բերդի» մենակատարն էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անմահացած հերոսների թվին դասվեց նաև 20-ամյա Շահեն Հարությունի Գալստյանը՝ ծնված 2001 թվականի օգոստոսի 20-ին: Շահենը սովորել է շատ լավ, գիտեր չորս լեզու (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն)։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շահենի մայրը՝ Արփինե Պետրոսյանը: 

Շահենը 5 տարեկանից գնացել է պարի, իսկ արդեն 13 տարեկանում Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Եվրոպական երկրներում ներկայացնում էր Հայաստանը՝ միշտ գրավելով առաջին կամ երկրորդ պատվավոր հորիզոնականները. «Դպրոցն ավարտելուն պես Շահենը ընդունվում է ՀՊՄՀ պարարվեստի բաժին: Տղաս «Բերդ» պարային անսամբլի մենակատար էր, ընկերները իրեն ասում էին «պարի արքա»։ Կարդում էր ռուս և հայերեն գրականություն, գերազանց գիտեր հայոց պատմությունը և աշխարհագրությունը։  Հաճախում էր տարբեր պարերի պարապունքների»,- նշեց հերոսի մայրը։ 

Նա սիրով զորակոչվել էր բանակ՝ հայրենիքի առաջ պարտքը տալու. «Սկզբում ծառայել է Լուսակերտում, որտեղ ունեցել է խրախուսանքներ, արժանացել է երկու շքանշանների, ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Տղաս փայլում էր իր գիտելիքներով, անգամ նկարն են փակցրել Լուսակերտի պատին: 6 ամիս հետո Շահենս ծառայությունը շարունակեց Կապանում. հրետանավոր էր տղաս»,- հպարտությամբ, բայցև խորը ցավով ասաց Արփինե Պետրոսյանը:

Ըստ վերջինիս խոսքերի՝ պատերազմի օրերին հերոսի տրամադրությունը միշտ բարձր է եղել. խուսափում էր հաճախակի տուն զանգահարելուց. «Պատերազմի օրերին 4 օրը մեկ էր զանգում, շատ բարձր տրամադրությամբ։ Հարցնում էի՝ տղա՛ս, ո՞նց ես, պատասխանում էր՝ շատ լավ, ինձ ի՞նչ ա եղել որ, իմ մասին մի մտածեք, դուք ձեզ լավ նայեք։ Ասում էի՝ Շահե՛ն ջան, ինչի՞ հաճախակի չես զանգահարում, ասում էր՝ մա՛մ ջան, չեմ կարա, մի մտածի իմ մասին, եթե վատ բան լինի վատ լուրը շուտ կհասնի»,- հուզմունքով պատմում է Շահենի մայրը: 

Հերոսի հետ ընտանիքի անդամները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 8-ին. խոսակցությունը շատ կարճ է եղել. «Ձայնը խզվել էր, հարցրեցի՝ հիվա՞նդ ես բալե՛ս, ասաց՝ չէ՛, մա՛մ ջան, ես լավ եմ...ու կապը անջատվեց։ Հետո հրամանատարից պարզեցի, որ ձայնը խզվել էր, բարձր գոռալուց՝ համազարկով կրակ ասելուց»,- ընդգծեց Արփինե Պետրոսյանը։ 

Ընտանիքի հետ զրուցելիս Շահենը հաճախ էր ասում՝ ես 20 զինվոր ունեմ, պետք է իրենց մասին հոգ տանեմ ու այդպես էլ եղավ: Նա զոհվեց հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլում: Հերոսը, ԱԹՍ-ի հարվածը վերցնելով իր վրա, փրկեց զինակցի կյանքը:

Զվարթ Պետրոսյան

 
 
 
 
 
 
 
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը ԲյուրականումԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ` ուղիղՄասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան Արտակարգ դեպք՝ Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ (տեսանյութ) Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ. Արտակ ԶաքարյանՈ՛չ նախկիններին, ո՛չ կզողներին․ Արշակ ԿարապետյանՍահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման. Էդմոն Մարուքյան ՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Արագածավանը. Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Թալինում. ուղիղՍահմանադրություն փոխելու հանրաքվեն չպետք է դրվի, Ալիեւի պահանջն է դա. Մարուքյան Գնում ենք բացարձակ հաղթանակի. ՀՃԿ անդամ, ԴՕԿ կուսակցության թեկնածու, պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ախուրյան համայնքում է. ուղիղ Զախարովան Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ Իրավունք ունենք միջուկային զենք օգտագործելու․ ՌԴ ՊետդումաՔաջարանի հանքավայրի հերթական աշխատանքային օրը` ֆոտոշարքով Ինչպես Կալինինոն դարձավ Տաշիր. Տեսանյութ Ասֆալտ էինք փռում՝ ձեռքով, շատ ծանր աշխատանք էր. Սամվել Կարապետյան Ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի ՍարգսյանՄենք բացարձակ համերաշխ ընտանիք ենք, և ես ուրախ եմ, որ այդ համերաշխությունը ոչ միայն չորսիս մեջ է, այլ նաև մեր երեխաների. ԿարապետյանԳերմանիան ցանկանում է ավելացնել փախստականներին տրվող վճարումները, որպեսզի նրանք Սիրիա չվերադառնան Տասնյակ տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ․ Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՍԴ–ի մոտԻշխանությունը ստեղծում է քաոս հասարակության մեջ. բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք որոշեն՝ ովքեր են հաղթողները. Սամվել ԿարապետյանՆավթի վրա հիմնված բռնապետությունները ժամանակակից աշխարհում երկար կյանք չունեն․ Հրայր ԿամենդատյանԶելենսկին սպառնացել է պատասխանել Բելառուսի հնարավոր հարձակմանը Ֆեյսբուքի ձեր ֆեյքապետությանը ու իրական կյանքի բռնապետությանը «Ուժեղ Հայաստան»-ը վերջ է տալու. Անդրանիկ ԳևորգյանՀունիսի 7-ին որոշվելու է Հայաստանի ճակատագիրը․ Սայիդա ՊողոսյանԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Նրանք փորձում են իրենց բոլոր ձախողումները արդարացնել. Սամվել Կարապետյան Ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Արագածավանում․ ուղիղ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կտրված ձեռքս բռնած հասել եմ հիվանդանոց»․ Մարտիրոս Հովսեփյան «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ կհզորացնենք և կծաղկեցնենք մեր հայրենիքըԿարևո՛ր. Հերթական աղմկահարույց գաղտնալսումը. Ուժեղ ՀայաստանԿարբեցի արժանապատիվ տիկին Սուսաննայի խոսքը պարտավորեցնում է անել ավելին. Նարեկ Կարապետյան «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Ռուսաստանից շարունակում են քննադատել Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանBauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Ռուսական միջուկային սուզանավերը դուրս են եկել ծով Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանՀայտնի երգիչը մահացել է անհասկանալի հանգամանքներումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդու Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Ինդոնեզիայում 4 անգամ ժայթքել է Սեմերու հրաբուխը