Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


IDpay. Փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան և հակառակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

IDpay հավելվածով արդեն հնարավոր է գումար ստանալ Հայաստանից, իսկ Ռուսաստանից փոխանցումները կատարելագործվել են և աննախադեպ մատչելի են։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում ընդամենը անհրաժեշտ է իմանալ ստացողի հեռախոսահամարը։

Եթե ի սկզբանե IDpay բջջային հավելվածով  Ռուսաստանից IDBank-ի հաճախորդներին կարող էին գումար փոխանցել միայն ՌԴ քաղաքացիները, ապա այժմ ծառայությունն արդեն հասանելի է նաև ՀՀ քաղաքացիների համար։ Սկզբունքը հետևյալն է․ անհրաժեշտ է անցնել հեռավար նույնականացում ՀՀ անձնագրով, IDpay հավելվածին կցել Ձեր VISA, Mastercard և MИР համակարգերի ռուսաստանյան ցանկացած բանկի քարտ և իրականացնել IDBank-ի հաճախորդների քարտերի/հաշիվների ակնթարթային համալրում աննախադեպ մատչելի պայմաններով՝ ընդամենը 0․5% միջնորդավճարով։

Անհրաժեշտ է միայն հեռախոսի հասցեագրքից ընտրել կամ ձեռքով մուտքագրել ստացողի բջջային այն հեռախոսահամարը, որը կցված է IDBank-ի քարտին կամ հաշվին: IDBank-ի հաճախորդները ցանկացած պահի կարող են հեշտությամբ կցել կամ փոխարինել իրենց քարտին կամ հեռախոսահամարին կցված բջջային հեռախոսահամարը IDBanking.am հարթակի «Հաշիվներ» բաժնում։  

Հայաստանից Ռուսաստան, ավելի ստույգ՝ Idram&IDBank հավելվածից IDpay հավելվածին գումար փոխանցելու համար նույնպես ուղարկողը պետք է իմանա միայն ստացողի այն հեռախոսահամարը, որը գրանցված է IDpay հավելվածում։ Բացի այդ, այս պահին անհրաժեշտ է ունենալ ՌԴ ռուբլով հաշիվ IDBank-ում, որը կարելի է հեշտությամբ բացել առցանց ընդամենը մի քանի վայրկյանում։ Այս ծառայության միջնորդավճարը նույնպես առավելագույնս շահավետ է՝ ընդամենը 0․9%.  Ստացողը կարող է IDpay հավելվածին ստացված գումարը փոխանցել ցանկացած ռուսական բանկային քարտի և հետո տնօրինել՝ ինչպես կցանկանա։ 

IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանի խոսքով ծառայությունը ստեղծելիս ռուս գործընկերների հետ հաշվի են առել հաճախորդներից ստացած հիմնական արձագանքները․ ««Ամեն ինչ հաճախորդի շուրջ և հաճախորդի համար» սկզբունքը գործում է նաև այս դեպքում․ այսուհետ IDBank-ի հաճախորդները հնարավորություն ունեն ոչ միայն ՌԴ-ից արագ, ակնթարթային փոխանցում ստանալ, այլ նաև նույն արագությամբ գումար փոխանցել Ռուսաստան։ «Զանգից էլ արագ»․ ասում ենք մենք, որովհետև IDpay-ը տեխնոլոգիական, ժամանակակից լուծում է, որը տարածությունն ու հեռավորությունը դարձնում է աննկատ»,-  ասել է Սերգեյ Առաքելյանը։

«Վճարային ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии» (ООО «УПТ») ընկերության գործառնական տնօրեն Ֆելիքս Խաչատրյանը շեշտել է, որ խոստացված բարելավումները երկար սպասել չտվեցին և այսօր արդեն IDpay հավելվածով կարող են նույնականացվել և փոխանցում կատարել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները, ինչը ծառայությունն էլ ավելի պահանջված կդարձնի։

IDpay-ը գործում է «Սովկոմբանկ» ՓԲԸ հարթակում և հանդիսանում է ռուսական «Վճարային Ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии») ընկերության, Idram-ի և IDBank-ի համատեղ նախագիծը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Որ արյան խումբ ունեցող մարդիկ են ավելի երկար ապրումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) Գիտնականները ստեղծել են նյութ, որը կարող է ոչնչացնել վիրուսները՝ առանց քիմիական նյութերի«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԿոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Մահացել է պրոդյուսեր Վլադիմիր ՖիլիմոնովըԻսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Եռակի սպանության համար ձերբակալված նախկին ոստիկանի հայրը մահացած է գտնվելԻրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԼիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կանԻշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ ԱդամյանԿադրային փոփոխություններ՝ դատախազությունում Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Որոշ շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն Մհեր Ախտոյանը և նրա հայրը անհետացել են արտերկրումՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներՎթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Վաշինգտոնը գործարկում է Լիբանանից Իսրայելի զորքերի մասնակի դուրսբերման ծրագիրը. ԱՄՆ-ն կստեղծի առաջին «պիլոտային գոտիները» Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանԱրմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին 4 օր Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Գազ չի լինելու․ հասցեներ «Tesla»-ն, Դիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել 5–րդ ոլորանում. կան վիրավորներ «Փյունիկը» հաղթեց Մալթայի փոխչեմպիոն «Մարսաշլոկին» Չինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել Իսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Օմանի ծոցի ափին գտնվող իրանական Քոնարակ քաղաքում երեք պայթյուն է որոտացել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է Իրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել է Սեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԱԱ-2026. Ֆրանսիայի եւ Մարոկկոյի մեկնարկային կազմերը