ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«2020 թ. նոյեմբերի 23-ից մինչ օրս, ընդհանուր առմամբ, չպայթած զինամթերքից մաքրվել է 2 040 հա տարածք, 622 կմ ճանապարհ, 1 716 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 594 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



