Մոսկվան տվյալներ ունի, որ Թուրքիայի տարածքով մեծ ծավալի աֆղանական հերոին Է փոխադրվում ԵՄ-ի երկրներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը տվյալներ ունի այն մասին, որ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մեղսակից Է Թուրքիայի տարածքով աֆղանական հերոինի տարանցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«ԴԱԻՇ»-ի զինյալները վերահսկում են որոշակի տարածք, որտեղ ներկայում գործում Է ռուսական օդուժը, եւ նրանք մինչեւ գործողության սկսվելն իրենց շատ ազատ Էին զգում: Նրանց եկամուտների աղբյուրներից մեկը թմրանյութերի փոխադրումն Էր»,- դեկտեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել Է Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:
Նա նշել Է, որ Թուրքիայի տարածքով մեծ ծավալի աֆղանական հերոին Է փոխադրվում ԵՄ-ի երկրներ:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



