Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վրացական իշխանություններն արգելել են հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մուտքը Վրաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի համար անցանկալի անձանց ցուցակում: Հոկտեմբերի 18-ին Սադախլուի վրացական անցակետում նրա այցը Վրաստան խափանվել է: Լրագրողների հետ զրույցում  հուշարձանագետն ասաց, որ Վրաստանում երբևէ օրենք չի խախտել և համոզված է, որ  Վրաստան մուտք գործելու արգելքի պատճառն իր մասնագիտական գործունեությունն է:

Հուշարձանագետն արդեն երկար տարիներ իր հիմնադրամի աշխատանքային խմբի հետ ուսումնասիրում է հարևան երկում ոչնչացված, յուրացված կամ անմխիթար վիճակում հայտնված հայկական հուշարձանները: Վրաստանում գտնվող հայկական նյութական մշակույթի վիթխարի ժառանգության աշխատանքները լրացնելու նպատակով էլ 2015 թվականի հոկտեմբերին կազմակերպվել էր  տասնօրյա հետազոտական ճանապարհորդություն դեպ Վրաստան, որն այդպես էլ ընդհատվեց հայ-վրացական սահմանային անցակետում: «Մեր ամբողջ խումբն արդեն անցել էր: Ես վերջինն էի: Դեռևս 2011 թվականից խնդիրներ էին առաջանում վրացական սահմանը հատելիս: Միշտ ինձ 15-20 րոպե պահում էին անցակետում, թեև փաստաթղթային որևէ խնդիր չէր լինում: Այս անգամ շատ ավելի երկար տևեց` մոտ 35 րոպե: Ապա Վրաստանի մաքսատան անվտանգության աշխատակիցը մոտեցավ և ասաց, թե «Դուք չեք կարող անցնել սահմանը»,- պատմեց Կարապետյանը:

Վրաստան մուտք գործելու արգելքի վերաբերյալ բացատրություն չստանալով՝ հուշարձանագետը գրավոր նամակներ է հղել ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, անձամբ դիմել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, սակայն իրեն հուզող հարցի պատասխանը դեռ չի ստացել: «Վստահ եմ՝ գործունեությունս է պատճառը, որ ես Վրաստանի համար դարձել եմ անցանկանալի անձ»,- ասաց Կարապետյանը: 

Շուրջ քսան տարի է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գլխավորած հետազոտական խումբը բարձրաձայնում է վրացական իշխանությունների կողմից պետական մակարդակով հայկական նյութական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման դեպքերի մասին:  Վրաց գիտական միտքը տարբեր հրատարակությունների միջոցով ձգտում է կասկածի տակ դնել հայկական եկեղեցիների հայաշեն և հայապատկան լինելու իրողությունը: Վրաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Զազա Ալեքսիձեի և պատմական գիտությունների  դոկտոր-պրոֆեսոր Դմրտրի Թումանիշվիլու՝ 2009 թվականին լույս տեսաÕ ® «Վրաստանի մոնոֆիզիտ հուշարձանները»  աշխատությունն, օրինակ, փորձ է «գիտական ուսումնասիրության» շղարշի ներքո սեփականացնել Վրաստանի տարածքում գտնվող պատմական Հայաստանի Գուգարք նահանգի  մի շարք գավառներում (Ծոբոփոր, Բողնոփոր, Քվեշափոր, Կանգարք, Մանգլեացփոր) պահպանված հայկական պաշտամունքային մեծաթիվ հուշարձանները:

Դեռևս 1995 թվականին լույս է տեսել Սամվել Կարապետյանի հեղինակած փոքրիկ բրոշյուրը, որտեղ ներկայացված են Վրաստանի տարածքում գտնվող շուրջ 650 հայկական եկեղեցիների ցանկը և քարտեզագրումը` եկեղեցիների գտնվելու վայրի, հիմնադրման թվագրության ու նրանց վիճակի մասին համառոտ տեղեկատվությամբ: «Այս տարիների ընթացքում ընթացքում մեր խումբն աշխատել է հարևան Վրաստանի տարբեր շրջաններում, ուսումնասիրություններ իրականացրել ներկայիս Հայաստանի սահմանին կից գտնվող պատմական Հայաստանի Գուգարք նահանգի գավառները: Մարնեուլի շրջանը Գուգարքի Ծոբոփոր գավառ ն է, հարևան Բոլնիսը Գորգոփորն է, Թեթրիծղարոն` Մանգլեացփոր, Ծալկան` Թռեխքը, Նինոծմինդան և Ախլաքալաքը` պատմական Ջավախքը»,- նշում է հուշարձանագետը: 

Կարապետյանի խոսքով` հայկական հուշարձանների յուրացման և ոչնչացման քաղաքականությունը իրականացվում է պետական մակարդակով, քանի որ Խոջիվանքի գերեզմանատ տեղում վրացական առաջնորդանիստ եկեղեցու կառուցման հիմնօրհնեքի արարողությանը մասնակցել է նաև այն ժամանակ Վրաստանի նախագահ Էդուրադ Շեվարնաձեն:

ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն