Օբաման դարձյալ Պուտինին կոչ է արել դուրս բերել զորքն Ուկրաինայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հակամարտությունն ու կոչ է արել ռուսական զորքը դուրս բերել այդ երկրից:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
«Նախագահ Օբաման հաստատել է Ռուսաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, որը երկիրը ստանձնել է մինսկյան համաձայնությամբ, ներառյալ՝ ռուսական բոլոր զորքերն ու տեխնիկան Ուկրաինայի տարածքից դուրս բերելը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Խոսակցությունը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բազմիցս Մոսկվային մեղադրել են Ուկրաինայի գործերին միջամտելու համար: Ռուսաստանը հերքում է դա և նման մեղադրանքներն անընդունելի համարում:
X
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



