Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեսանյութ. Սոխի դեմ՝ սխտոր կամ ՌԴ ղեկավարի բաժանարար գծերը

ՎԻԴԵՈ
Ռուսաստանը փաստացի փոխեց աշխարհի զարգացման մարտավարությունն ու տրամաբանությունը: Սոխի դեմ՝ սխտոր. այսպես կարելի է անվանել դաշնության ղեկավարի վերջին ուղերձի մեսիջները աշխարհին:
 
«Որոշ երկրներում տհաճ սովորություն են դարձրել` ամեն առիթով, ամենից հաճախ առանց առիթի «կպնել» Ռուսաստանին։ Ասես նոր մարզաձև լինի` ով ավելի բարձր ինչ–որ բան կասի»,- ասել է ՌԴ նախագահը և ավելացրել.
 
«Մենք իսկապես ուզում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ միջազգային հանրության բոլոր մասնակիցների հետ, այդ թվում` նրանց, ում հետ վերջին շրջանում հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն դասավորվում։ Մենք իսկապես չենք ուզում այրել կամուրջները։ Բայց եթե ինչ–որ մեկը մեր բարի մտադրություններն ընդունի որպես անտարբերություն կամ թուլություն և ինքը վերջնականապես այրի կամ անգամ պայթեցնի այդ կամուրջները, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի անհամարժեք, արագ և կոշտ»։
 
Ռուսաստանի նախագահը, ըստ էության, նաև աշխարհակարգային գծեր է սահմանել: Սա նաև ռուսական դրոշը պարզելու և դաշնակիցների զորահավաք հայտարարելու ակնարկ է.
 
«Հուսով եմ, որ ոչ մեկի մտքով չի անցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում հատել կարմիր գիծը։ Մենք ինքներս կոնկրետ դեպքերում կորոշենք, թե որտեղով է այն անցնելու: Այո, Ռուսաստանն ինքն է որոշելու, թե որոնք են իր ազգային շահերը, ռուսական աշխարհի շահերը թե՛ երկրի ներսում, թե՛ համաշխարհային ասպարեզում։ Դա կարող է դուր գալ կամ ոչ, բայց բոլորը և միշտ պետք է հաշվի նստեն դրա հետ»։
 
Ակնհայտ է, որ մշտապես իր հայտարարություններում չափավոր Պուտինը լուրջ պատճառներ ունի՝ բաժանարար գծեր անցկացնելու: Սա, ըստ էության, Արևմուտքի նետած ձեռնոցը վերցնելու մասին հայտարարություն է:
 
Ռուսաստանը գնում է պատերազմի, առնվազն չի անտեսում դրա սպառնալիքը, և աշխարհը շուտով բաժանվելու է երկու բևեռի: Սառը պատերազմին հաջորդում է մեծ հալոցքը, և երկու թևերում էլ ձևավորվելու է միջազգային «աշխարհազորը»՝ աշխարհի տարբեր կետերում դաշնակցային շահերը համակարգելու համար:
 
Հետաքրքիր է, որ ռուսական շրջանակներում մեծ արձագանք է գտել Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցելու՝ «Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանի հայտարարությունը: Ռուսական քաղաքագիտական տարբեր շրջանակներ պնդում են, որ հենց այդ օրինակը պետք է դարձնել վարակիչ և որպես լավ օրինակ՝ կիրառել տարբեր տարածաշրջանների դաշնակիցների կողմից:
 
Ի վերջո, պատերազմի գնալիս պետք է հստակ իմանաս՝ ով է թշնամիդ և ով է իրական դաշնակիցդ:
 
Գարիկ Ստեփանյան
Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավոր