Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Վարոնինի գավաթի խաղարկությունում
ՍՊՈՐՏՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վարոնինի գավաթի խաղարկությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հայ մարմանամարզիկը, բազմամարտում ցուցադրելով լավագույն արդյունքը, դարձել է Վարոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկության ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալը նվաճել է ճապոնացի մարզիկը, երրորդ տեղում է ռուս մարմնամարզիկ Նիկիտա Նագորնին:
Դեկտեմբերի 16-ին մարմանամարզիկները ելույթ կունենան առանձին գործիքների վրա:
Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ն անցկացվում է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությանը, որին մասնակցում են 30 երկրի 140 մարզիկ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



