Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես կտրուկ փոփոխություն չեմ զգում»․ Էդգար Իգիթյանը՝ քթի պլաստիկ վիրահատության և առողջական լուրջ խնդիրների մասին

ԼԱՅՖ

Դերասան Էդգար Իգիթյանը վիրահատել է քիթը, ինչը քննարկումների առիթ դարձավ նրա և կնոջ նոր ֆոտոշարքից հետո։ Եղան մեկնաբանություններ, որ էսթետիկ միջամտություն անելը տղամարդավայել չէ։

Tert.am Life–ի հետ զրույցում Էդգարը խոսեց քթի վիրահատության անհրաժեշտության և էսթետիկ միջամտություն անելու որոշման մասին։

«Ես այս քայլն անձնական եմ համարում։ Քննադատողներին որևէ պատասխան տալ չեմ ուզում, բայց ինձ սիրող մարդկանց համար կասեմ, որ քթի վիրահատության անհրաժեշտություն շատ վաղուց ունեի․ ինձ մոտ առողջական լուրջ խնդիրներ կային։ Մոտ 12–13 տարի է՝ ունեմ խորացված հայմորիտ, որի դեմ պայքարել եմ տարբեր միջոցներով։ Որոշակիորեն հաղթահարեցի, բայց ունեի նաև այլ լուրջ խնդիրներ․ խեցիներս չէին գործում, ձախ կողմից դեպի կոկորդ ոսկոր էր աճել։ Շատ սուր գլխացավեր էի ունենում, նկարահանումների ժամանակ էլ կարող է ինքնազգացողությունս կտրուկ վատանար։ Ես սպորտով եմ զբաղվում, սակայն շնչառական խնդիր ունենալը սպորտում էլ է անթույլատրելի, երբ նորմալ չես շնչում, դա անդրադառնում է նաև սրտի վրա։ Իմ խնդիրը գնալով խորացել էր, սակայն նկարահանումների գրաֆիկի պատճառով չէի կարողանում դիմել վիրահատության։ Քանի որ «Ախթամար» հեռուստասերիալի ավարտից հետո նախատեսում էի դադար վերցնել, որոշեցի հենց այս ժամանակահատվածում նաև վիրահատություն անել»,– ասաց Էդգարը։

Դերասանը նշեց, որ վիրահատության գնացել է իր ընկերոջ մոտ, սկզբում որոշել է միայն միջնապատի վիրահատություն անել, սակայն բժիշկ–ընկերոջ խորհրդով հասկացել է, որ արժե նաև վիզուալ շտկել քիթը․ «Էսպես թե, էնպես, վիրահատություն լինելու էր առողջական նկատառումներով։ Իմ առաջին պայմանն այն էր, որ քթիս ձևը չփոխվի, բայց եթե ընթացքում զգա ինչ–որ շտկում կարելի է անել, անի։ Իմ քթի ձևը չի փոխվել, զուտ շտկումներ են արվել։ Իրականում իմ քիթը աջ ու ձախ պրոֆիլից շատ տարբեր էր, աջ պրոֆիլը նմանեցնել ենք ձախին։ Քանի որ ինձ հաճախ են նկարում մեքենայի մեջ, ինձ համար ոչ շահեկան պրոֆիլից հաճախ եմ հայտնվել էկրանին, սակայն երբեք չեմ կոմպլեքսավորվել դրանից ։ Շոու բիզնեսում շատ մարդ կա, որ ասում է՝ ինձ միայն այս պրոֆիլից նկարեք, ես երբեք այդ խնդիրը չեմ ունեցել, ինձ համար կարևորը խաղն է եղել։ Դրա համար միշտ երևացել է իմ «վատ» պրոֆիլը»։

Էդգարը նշեց, որ արդյունքից շատ գոհ է, վերջապես կարողանում է շնչել։ «1 ամսվա ընթացքում նույնիսկ 2-3 կգ քաշ եմ հավաքել, թեև հիմա չեմ պարապում,– ասաց նա, ինչ վերաբերում է արտաքին տեսքին, նկատեց,– Ես կտրուկ փոփոխություն չեմ զգում։ Ինձ ճանաչող մարդիկ ասում են՝ շատ բան չի փոխվել, ուղղակի ավելի կոկիկ է դարձել, սիրունացել ես։ Լսարանի համար արդյունքը կտրուկ եղավ, քանի որ վիրահատությունից կարճ ժամանակ անց, երբ քիթս դեռ ուռած էր, լուսանկար էի հրապարակել։ Ես դա արել եմ, որովհետև չեմ կոմպլեքսավորվել, բայց արդյունքում մարդկանց աչքին փոփոխությունը կտրուկ թվաց»։

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվում