Պղնձի գինը թարմացրել է 2011 թվականի ռեկորդը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊղնձի գները երկուշաբթի աճում են՝ գերազանցելով 2011 թվականի ռեկորդը, դոլարի թուլացման եւ Չիլիից մատակարարումների հետ կապված մտավախությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:
Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.94 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց կազմելով 4.3842 դոլար: Երկուշաբթի ավելի վաղ ցուցանիշը հասել էր 4.3943 դոլարի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2011 թվականի օգոստոսի սկզբից:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ աճուրդների ավարտին մեկ տոննա պղնձի արժեքն աճել էր 1.6 տոկոսով եւ կազմել 9551.5 դոլար, ալյումինի արժեքը՝ 0.06 տոկոսով՝մինչեւ 2364.5 դոլար, ցինկի արժեքը՝ 1.05 տոկոսով՝մեկ տոննայի դիմաց մինչեւ 2852 դոլար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



