Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա է Բայդենի ամբողջ միտքը. Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ

ԲԼՈԳ

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ․

ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» բառը լսելու էյֆորիայից 2 օր անց փորձենք սառը բանականությամբ հասկանալ, թե ինչ ասաց Ջո Բայդենը և ինչ կար թաքնված նրա ուղերձի տողերի արանքում։

Նախ կարևոր է, որ 1981-ից հետո ԱՄՆ նախագահի մակարդակով կրկին արտասանվեց Armenian genocide (Հայոց ցեղասպանություն) բառակապակցությունը՝ նույն տեքստում երկու անգամ։ Դա հայկական պահանջատիրության երկարամյա ջանքերի արդյունք է, որտեղ մեծ դեր ունեն հատկապես ամերիկահայությունը, ՀՅԴ սփյուռքի կառույցները և Հայ դատը, հետևաբար ՀՀ իշխանությունը կամ մեկ այլ քաղաքական կառույց իրավունք չունի դափնեպսակն իր վրա վերցնել։

Ոգևորության հետ միաժամանակ, սակայն, ուշադրություն դարձնենք, որ տեքստում որևէ խոսք չկա հայերի պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի մասին, այնինչ երկու անգամ կիրառվում է Ottoman (Օսմանյան) արտահայտությունը։ Դա նույն է, թե հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել մի վայրում, որը կապ չունի մեր պատմական բնօրրանի հետ, այնինչ այստեղ ամենակարևորն այն է, որ հայերը ցեղասպանվել են իրենց պատմական հայրենիքում։

Ինչո՞ւ եմ սրա վրա ուշադրություն դարձնում, քանի որ անտեսելով պատմական հայրենիքում ցեղասպանվելու փաստը՝ ամերիկյան դիվանագիտությունը իրականում մեզ չի տալիս պահանջատիրության հնարավորություն, ավելին՝ տեքստում բառ անգամ չկա Թուրքիայի մասին, հետևաբար՝ մենք չենք կարող հենվել ԱՄՆ նախագահի տեքստի վրա և Օսմանյան կայսրության գործած հանցանքի համար հատուցում պահանջել Թուրքիայից։

Հաջորդ կետերից մեկն այն է, որ ԱՄՆ նախագահը ոչ ոքի չի մեղադրում ցեղասպանության համար։ Ուշադրություն դարձրեք․ We affirm the history. We do this not to cast blame but to ensure that what happened is never repeated.- «Մենք վերահաստատում ենք պատմությունը։ Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել, էլ երբեք չկրկնվի»:

Պատասխանատու չէ՞ արդյոք այսօրվա Թուրքիան 1915-ի ցեղասպանության համար։ Ըստ ԱՄՆ նախագահի հայտարարության տրամաբանության՝ ՈՉ։

Մեղադրանքից հրաժարվելու մտքին անմիջապես հետևում է հետևյալ տողը՝ Today, as we mourn what was lost, let us also turn our eyes to the future—toward the world that we wish to build for our children. - Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք նայենք դեպի ապագա, դեպի այն աշխարհը, որը մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար:

Մարդկայնորեն գեղեցիկ և հումանիստական խոսքեր են, որոնք, սակայն, հեռու են արդարադատությունից։ Այլ կերպ ասած՝ ափսոս, որ ձեզ կոտորել են մեկ դար առաջ, բայց եկեք չմեղադրենք և քայլենք առաջ, հաշտվենք հանուն մեր երեխաների։ Սա է Բայդենի ամբողջ միտքը։

Չնայած դրան, ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը մեզ համար ևս մեկ կարևոր քայլ է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։

 

Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա