«Շքեղ»․ Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը
ԼԱՅՖԵրգչուհի, հաղորդավարուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու վառ կերպարում։

Իր Instagram-ում տեղադրված կադրում Արփին ուսերը բաց սեւ զգեստ է կրում։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է վառ կարմիր շրթներկին։ Արփիի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից հետեւորդներն ու երկրպագուները բազում դրական խոսքեր են ուղղել նրան՝ գրելով․ «շքեղ», «գեղեցկուհի», «սիրուն»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արփին պատկերված էր ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի եւ իրենց որդու՝ Ռոբի հետ։ «Ընտանիք»,- հրապարակումը մակագրել էր Արփին։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



