Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդեն․ սա չափազանց կարևոր քայլ է․ Սերժ Թանկյան
ԲԼՈԳԱմերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն ու շնորհակալություն հայտնել նրան:
«Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին Հայոց Ցեղասպանությունն այսօր պատշաճորեն ճանաչելու համար: Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը, եւ դրա` նույնը կրկնելու ցանկությունը, ինչպես նաեւ` հատուցում Օսմանյան կայսրության կողմից սիստեմատիկ ջարդերի ենթարկված 1.5 միլիոն հայերի, հույների ու ասորիների ժառանգների համար: Այսօր ես շնորհակալություն կասեմ ԱՄՆ-ին եւ բոլոր նրանց, ովքեր երկար տարիների մեծ աշխատանք են տարել այս հայտարարությանը հասնելու համար»,-գրել է Թանկյանը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



