ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարի հայտարարությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացնում է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Մարինա Կալյուրանդի հայտարարությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան.
«Այսօր մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի ամենամեծ սարսափներից մեկի՝ 106 տարի առաջ հայ մտավորականության արտաքսմամբ սկսված մի ամբողջ ժողովրդի դեմ ուղղված ջարդերի նահատակներին: Եվրախորհրդարանը 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչեց 1987թ. հունիսի 18-ի իր բանաձևում:
Ես հարգանքի տուրք եմ մատուցում անմեղ զոհերի հիշատակին և կոչ եմ անում ողջ միջազգային հանրությանը միանալ այս ոգեկոչմանը: Ես դատապարտում եմ ատելության և բռնության բոլոր շարժառիթները: Պատմության դասերը երբեք չպետք է մոռացվեն»:



