Կրեմլը հայտնել է հայկական կողմի նախաձեռնությամբ Պուտին- Փաշինյան հեռախոսազրույցի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է kremlin.ru-ն:
Զրույցի ընթացքում շարունակվել է քննարկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ:
Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացումների մասին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



