Մայիսի 1-ից Բուլղարիան թույլ կտա երկրում օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիայի առողջապահության նախարարությունը որոշել է մայիսի 1-ից բացել սահմանը զբոսաշրջիկների համար: Այդ մասին հայտնել է երկրի առղջապահության նախարարի պաշտոնակատար Կոստադին Անգելովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Զբոսաշրջային սեզոնի մեկնարկի կապակցությամբ մայիսի 1-ից թույլ կտանք երկրի տարածքում քաղաքացիների մուտքը, որոնք իրենց հետ պետք է ունենան բժշկական փաստաթղթերի երեք տեսակներից ցանկացած մեկը՝ հավաստագիր, որը հաստատում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, ՊՇՌ թեստ բացասական արդյունքով կամ հակամարմինների մասին թեստ, վերջին վեց ամսվա ընթացքում հիվանդության մասին թեստ, ինչն ապացուցվում է ՊՇՌ թեստի դրական պատասխանով»,-հայտնել է Անգելովը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բուլղարիան պատրաստվում է երկարաձգել երկրում համաճարակաբանական իրավիճակի ռեժիմը մինչեւ մայիսի վերջ:



