Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԱՊՐԻԼԻ). Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Երիտասարդության համերաշխության միջազգային օր, Լաբորատոր կենդանիների պաշտպանության միջազգային օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

775– Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Արձնի գյուղում՝ Արածանիի ափին, տեղի է ունեցել Արձնիի ճակատամարտը հայկական և արաբական զորքերի միջև:

1915-թուրքական իշխանությունները Կոնստանդնուպոլսում սկսել են հայկական մտավորականների, քաղաքական գործիչների և գործարարների մասսայական ձերբակալություններ, սպանություններ և արտաքսումներ։ Սկսվել է Հայոց մեծ ցեղասպանությունը:

1923-ծնվել է կոմպոզիտոր և երաժշտագետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Փաշինյանը։

1932-ծնվել է խորհրդային բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։

1953-ծնվել է ամերիկահայ դերասան և գրող Էրիկ Բոգոսյանը։

1959-վախճանվել է նկարիչ Հակոբ Կոջոյանը։

1965-Երևանում առաջին անգամ նշվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը։

1977- ստեղծվել է Հայաստանի հելսինկյան խումբը, որն իր գործունեությունը կառուցել է

1975 թվականի Հելսինկյան խորհրդաժողովի առաջադրած մարդու իրավունքների պաշտպանության վրա։

1980-ծնվել է շախմատի գրոսմայստեր Կարեն Ասրյանը։

1991- Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, ի պատասխան Մարտունաշենի և Չայլենդի շրջափակման, հայկական ուժերը գնդակոծել են Շուշին «Ալազան» տիպի հրթիռներով:

2003-Փարիզում տեղադրվել է Դավիթ Երևանցու պատրաստած՝ Կոմիտասի չորս մետրանոց բրոնզե արձանը։

2007-Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Միքայել Հարությունյանը:

2010-կրթության և գիտության նախարարությունը կառավարության հաստատմանն է ուղարկել հանրապետության այն 43 դպրոցների ցանկը, որոնք սեպտեմբերից պետք է ավագ դպրոցի կարգավիճակ ստանան:

2012-Վրաստանի խորհրդարանում իրավիճակը անվերահսկելի է դարձել, երբ ամբիոն է բարձրացել ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բաղատուրիան՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամբիոնին է մոտեցել ադրբեջանաբնակ Մարնեուլի շրջանից ընտրված պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, որը վազելինով լի սրվակը շպրտել է ընդդիմադիր պատգամավորի ուղղությամբ: Դրան հաջորդած ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել միայն մյուս պատգամավորների միջամտությունից հետո:

2014-վախճանվել է կոմպոզիտոր Կոնստանտին Օրբել յանը։

2015- «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը անժամկետ ցույցերի շարք է սկսել։ Տեղի է ունեցել առաջին հանրահավաքը, որի ժամանակ շարժման առաջնորդները հայտարարել են, որ քաղաքացիական անհնազանդության միջոցով հասնելու են իշխանափոխության։

2020-55 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում Ցեղասպանության հիշատակի օրվա արարողությունները, կորոնավիրուսի համավարակիի պատճառով և արտակարգ դրությամբ պայմանավորված, տեղի են ունեցել առանց Ծիծեռնակաբերդ համազգային երթի:

ԱՇԽԱՐՀ

մ. թ. ա. 1184– ըստ լեգենդի, այս օրը հին հույները Տրոյական ձիու միջոցով մտել են Տրոյա:

1731-վախճանվել է անգլիացի գրող և հրապարակախոս, «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակ Դանիել Դեֆոն։

1783-վախճանվել է ռուս ֆելդմարշալ, Եկատերինա թագուհու ֆավորիտ Գրիգորի Օռլովը։

1791-ծնվել է ռուսական նավատորմի պատմաբան, նկարիչ, դեկաբրիստ Նիկոլայ Բեստուժևը։

1800-ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը, գրքեր գնելու համար նվիրաբերելով 5 000 դոլար, հիմնադրել է Կոնգրեսի գրադարանը։

1833-ԱՄՆ-ում արտոնագրվել է գազավորված ջուրը։

1846-սկսվել է ամերիկա-մեքսիկական պատերազմը։

1878– Ռուսաստանը պատերազմ է հայտատարարել Թուրքիային:

1898-Իսպանիան պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին։

1926-կնքվել է խորհրդա-գերմանական բարեկամության և չեզոքության պահպանման պայմանագիրը։

1938-էկրան է բարձրացել Գրիգորի Ալեքսանդրովի «Վոլգա, Վոլգա» ֆիլմը. գլխավոր դերերում՝ Օլգա Օռլովա և Իգոր Իլինսկի։

1941-Մեծ Բրիտանիան սկսել է իր բանակի էվակուացիան Հունաստանից։

1967-վայրէջքի ժամանակվթարի է ենթարկվել «Սոյուզ-1» տիեզերանավը, զոհվել է տիեզերագնաց Կոմարովը։

1975-ահաբեկչական «Բաադեր-Մայնխոֆ» խումբը Ստոկհոլմի գերմանական դեսպանատանը իրականացրել է պայթյուն։

1980-ողբերգությամբ է ավարտվել ԱՄՆ-ի փորձը՝ ազատել Թեհրանի ամերիկյան դեսպանատանը գտնվող պատանդներին։

1990-գործարկվել է ուղեծրային աստղադիտակ Հաբբլը։

2013-Բանգլադեշի Սավարե քաղաքում փլվել է շենք, որի հետևանքով 1127 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 2 500-ը ստացել են վնասվածքներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ Կարապետյան Բարկոլայի ապագան անորոշ է․ «Լիվերպուլը» հետևում է Սալահի հնարավոր փոխարինողին Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Երևանում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. վիրավոր կա Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Լուվրը ժամանակավորապես կրճատելու է աշխատանքային ժամերը՝ ծայրահեղ շոգի պատճառով Հանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի Ս․ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել․ Հունաստան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան Մայրը դաժանորեն սպանել է 5-ամյա աղջկան. հայտնի է պատճառըԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՑանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից Տղամարդը մոտոցիկլետի վթարից հետո կոմայի մեջ է ընկելԹուրքիայի նախագահը Լյայենին և եվրոպացի առաջնորդներին անվանական ատրճանակներ է նվիրել ԱՄՆ-ը hարվածել է Իրանի՝ «Բուշեր» ԱԷԿ-ի մերձակա շրջաններին. Al Alam Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ) Լաստանավարկության ժամանակ հոսանքը քշել-տարել է երեխայինԳերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Երախտագիտության մոռացված արժեքը․ ինչ է ցույց տալիս այսօրվա լռությունըԻշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանՀայաստանում երկրաշարժ է գրանցվել