Երևան, 18.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բժշկական օգնությունը կցուցաբերվի նորակառույց մասնաշենքում

ԲԼՈԳ

Անի Սանոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի հիման վրա երկրի մի շարք բնակավայրերում կառուցվել են բժշկական հաստատությունների շենքեր: Դրանց հետագա տիրապետումը, շահագործումն ու տնօրինումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունն իր վաղվա` դեկտեմբերի 17- ի.նիստի օրակարգ է ներառել որոշման մի նախագիծ, որով համայնքային ՊՈԱԿ- ների համար կառուցված շենքերն իրենց սկզբնական արժեքով նվիրաբերվելու են համայնքներին` այնտեղ բացառապես բժշկական օգնություն և սպասարկում մատուցելու նպատակով:

Նախատեսվում է նորակառույց շենքերն ամրացնել համապատասխան ՊՈԱԿ- ների գտնվելու վայրի մարզպետարաններին, որոնք իրենց հերթին դրանք կամրացնեն ՊՈԱԿ- ներին, իսկ ՓԲԸ- ների համար կառուցված շենքերը կներդրվեն վերջիններիս կանոնադրական կապիտալներում: Այսպիսով, կառավարության որոշումը վերջնականապես կհստակեցնի վերոհիշյալ ծրագրով կառուցված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի տեսակը:

Արմավիրի մարզում կառուցված բժշկական հաստատությունները նվիրաբերվելու են Սարդարապատի, Բաղրամյանի, Աղավնատան, Ակնալճի, Արարատի մարզում` Նորաբացի, Սայաթ- Նովայի, Քաղցրաշենի, Նոր Խարբերդի, Կոտայքի մարզում` Լեռնանիստի, Վերին Պտղնիի, Ակունքի, Սոլակի, Լոռու մարզում`Լեռնապատի, Գեղարքունիքի մարզում` Վարդաձորի, Լիճքի, Տավուշի մարզում` Ոսկեվանի, Նավուրի գյուղական համայնքներին:

ՓԲԸ- ների կանոնադրական կապիտալում ծրագրվում է ներդնել Գավառի, Գորիսի և Բերդի բժշկական կենտրոնների, Լոռու մարզի Ախթալայի, Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքների բուժհաստատությունների նորակառույց մասնաշենքերը:
Որոշման նախագիծը մշակել է ՀՀ առողջապահության նախարարությունը, մշակման գործընթացում ներգրավվել են ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի համապատասխան մասնագետները:

Ակնկալվում է, որ կառավարության որոշումը կնպաստի վարկային ծրագրով կառուցված շենքերի պահպանմանն ու նպատակային նշանակությամբ շահագործմանը: Բուժհաստատությունների շենքերը կառուցելու համար ծախսվել է մոտ 1,35 մլրդ դրամ:

«Օպել»-ի վարորդը Մարգահովիտ գյուղի գազալցակայանում վճարել է կեղծ թղթադրամով․ նա հայտնաբերվել է «Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել. Իրանի նախագահ Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենաբարեկամական երկրների վարկանիշային աղյուսակում Մենք չենք համաձայնի Դոնբասից զորքերի միակողմանի դուրսբերմանը. Զելենսկի ԱՄՆ–ում ձերբակալվել է դերասան Շայա Լաբաֆը ՌԴ ՊՆ․ Ղրիմի վրա հարձակման փորձի ժամանակ խոցվել են ուկրաինական անօդաչուներ Ուկրաինայում տարաձայնություններ են ծագել Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարի վերաբերյալ. Economist Բռնապետությունն անհրաժեշտ է և օգտակար․ Լուկաշենկո Ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 18-ից 22-ը Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետՄիացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը․ դեսպան Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը Երկու ռազմական և տեխնոլոգիական տերություններ, Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ. Օլիվիե Դըկոտինյի 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմաթիում Ժնևում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները․ ի՞նչ է որոշվել Հայր Սուրբը երիտասարդներին պատգամեց շարունակել ապրել աղոթքով Իրան–ԱՄՆ բանակցությունները նվազեցրել են նավթի գները համաշխարհային շուկայում Երևանում հարգանքի տուրք են մատուցել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակին Ասա՛ ղեկավարիդ՝ թող պայմանագիր ուղարկի․ Ծառուկյանն արձագանքել է ամերիկացու մարտահրավերին Իդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանՎիճաբանություն՝ ԵրևանումԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՄոսկվայում ադրբեջանցի զույգն ինքնասպան է եղել 5-ամյա երեխայի աչքի առաջ Դեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Մարկու Տյուրամին Կամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն ՄարուքյանՎիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել է. Նուբարաշենի ոստիկանների բացահայտումը ԱՄՆ-ում բացահայտել են Չինաստանի հետ սահմանին ռուսական Սու-57 կործանիչներ տեղակայելու պատճառը «Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ԱՆ-ից պարզաբանում են՝ ինչու է ուշանում պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձը Ճանապարհային տեսախցիկները վերահսկում են ոչ միայն արագությունը. ինչ խախտումներ են ֆիքսվում Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԼարսը փակ է Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱրագածոտնի թեմի գլխավոր հաշվապահին դատարանը տնային կալանքից ազատել է Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Տեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը