Բաքվի ռազմական դատարանը 4 ամսով երկարացրել է Լյուդվիգ Մկրտչյանի կալանքի ժամկետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաքվի ռազմական դատարանը քննության է առել ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ ներկայացված հայցը:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գերեվարված Մկրտչյանին Ադրբեջանում մեղադրում ենՂարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում «ադրբեջանցի ռազմագերիներին խոշտանգելու համար»: Այս մասին գրում է minval.az կայքը:
Դատարանի որոշմամբ` Մկրտչյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 4 ամսով:
Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (կալանքի կամ ազատության այլ սահմանափակումների ենթակա անձանց ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը):
Մկրտչյանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2000 թվականին:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



