Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում հրդեհի հետևանքով 13 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում հրդեհ է բռնկվել Մահարաշտրա նահանգի մասնավոր հիվանդանոցում, որի հետևանքով մահացել է առնվազն 13 մարդ: Հրդեհը բռնկվել է կորոնավիրուսային բաժանմունքում, գրում է The Hindu հրատարակությունը:
Հրդեհը, ըստ տեղական իշխանությունների, սկսվել է առավոտյան ժամը 3-ից հետո` քառահարկ հիվանդանոցի երկրորդ հարկում գտնվող ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Հրդեհի պահին բաժանմունքում եղել է 17 հիվանդ. 4 մարդ փրկվել է:
Հրշեջներից շուրջ 2 ժամ է պահանջվել հրդեհը մարելու համար: Անձնակազմը և հիվանդները տարհանվել են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



