«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանը որոշել է Մոսկվայում «հաճելին օգտակարի հետ զուգակցել»
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կնոջ հետ մասնավոր այցով գտնվում է Մոսկվայում: Նախօրեին մենք գրել էինք, թե տեղեկություն ունենք, որ նրան շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ ենթարկվելու վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել»։
Երեկ տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը որոշել է «հաճելին օգտակարի հետ զուգակցել»․ մեր աղբյուրները հաղորդում են, որ Արցախի նախագահը Մոսկվայում պատրաստվում է տուն գնել: ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին հարց ուղղեցինք, նա ասաց․ «Արցախի նախագահականը նման ինֆորմացիայի չի տիրապետում»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



