Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեսանյութ․ Բարոյականության և իրականության սահմանագծին. ո՞վ կարող է պաշտպանել ռազմավարական դաշնակցին

ՎԻԴԵՈ

Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան քաղաքական համակարգը ալեկոծված է, և պատճառը ամենևին արտահերթ ընտրությունների սպասումը չէ. «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը օրերս հայտարարել էր, որ եթե արևմուտքի սադրանքով Ուկրաինան փորձի Ռուսաստանին ներքաշել պատերազմական գործողությունների մեջ, արցախյան քառօրյա, և վերջին 44 օրյա պատերազմական գործողությունների մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը իր հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ կանգնելու է Ռուսաստանի կողքին և խրամատում պաշտպանելու է դարերով թրծված հայ-ռուսական եղբայրությունն ու բարեկամությունը:

Երբ այս հայտարարությանը առանձնակի «ջերմեռանդությամբ» արձագանքում է արևմտյան թևը՝ ինչ որ տեղ կարելի է հասկանալ, «Արծիվներ»-ը ուղիղ կպել են նրանց ստրատեգիական շահերին, և, որն ամենավտանգավորն է, կարող են Ռուսաստանի պաշտպանության նմանատիպ ալիք բորբոքել իրենց օրինակով, բայց երբ հայ քաղաքական դաշտում են ծանր տանում Խաչիկ Ասրյանի հայտարարությունները ռուս ժողովրդի կողքին ռեալ քայլերով կանգնելու մասին՝ ուզում ես հասկանալ, թե որտեղ է թաղված շան գլուխը:

Բանն այն է, որ այդ քաղաքական ուժերը կարող են խոսել Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և նույնիսկ էկոլոգիական հարցերում համագործակցության մասին, սակայն չեն կարող հայտարարել, որ պատրաստ են խրամատում կանգնել ռուս զինվորի կողքին և պատերազմել Ռուսաստանի թշնամու դեմ: Շատ պարզ պատճառով, որովհետև այդ կուսակցություններից որևէ մեկը՝ իր ղեկավարով, չի մասնակցել 2020 թվականի արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմին, բացի Խաչիկ Ասրյանից և «Հայոց Արծիվներ» ջոկատից:

Հիմա ի՞նչ երեսով պետք է Ռուսաստանը պաշտպանող ամպագոռգոռ հայտարարություններ անեն: Հաստատ կգտնվեն հազարները, որ հարց կտան՝ տղա ջան, պաշտպանող էիր, քո երկիրը պաշտպանեիր: Մեծ մեծ փրթելիս, մարդկանց պախարակելիս, քաղաքական առևտուր անելիս դուք անգերազանցելի եք, ռեալ գործողությունների ժամանակ մկան ծակին հազար թուման եք տալիս:

«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը պատերազմի հենց առաջին օրից, առանց որևէ մեկի կոչի ու հրամանի, ինքնակազմակերպվելով կանգնել է Արցախի սահմանների պաշտպանության առաջնագծում: Ինչպես կուզեք՝ ընդունեք, բայց այդ մարդիկ բարոյական իրավունք են վաստակել նաև դաշնակցին պաշտպանելու և հայ ժողովրդին երեսպարզ անելու:  Եվ, հավանաբար, այդ վստահությունն է պատճառը, որ աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր են արձագանքում Խաչիկ Ասրյանի կոչին՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով սատարել այդ նախաձեռնությանը:

Քաղաքական գործիչների մտքերը կամ գործողությունները պարտադիր չէ, որ բոլորի համար ընդունելի լինեն, բայց պարտադիր է, որ լինեն հատու, հստակ ու տարընթերցումների տեղիք չտան: ԹԵ բոլոր պատերազմներին մասնակցությունը, թե Ռուսաստանի հետ շիտակ բարեկամությունը ինձ մոտ առանձնահատուկ հարգանք են առաջացնում Խաչիկ Ասրյանի նկատմամբ, ինչը, կարծում եմ, առաջիկայում նրա հաղթաթուղթն է լինելու:

Վահագն Խաչատրյան

Մոսկվայում կրшկ են բացել էլիտար ռեստորանի ադրբեջանցի սեփականատիրոջ մեքենայի վրա Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Կինը գումար չտալու պատճառով սպանել է ամուսնունՓաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներ