44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման Վարդանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ապրիլի 25-ին ոգեկոչելու ենք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր հերոսների լույս հիշատակը: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, Բարսելոնայում բնակվող իմ լավ ընկեր Արման Մայիլյանի նախաձեռնությամբ, տեղադրվելիք խաչքարը մեզ ու գալիք սերունդներին կհիշեցնի հայոց քաջերին, ովքեր իրենց սխրագործություններով անմահացան մարտի դաշտում և ժառանգեցին հավիտենական կյանքի պարգևը` պատգամելով մեզ շարունակել հայրենիքը պատշտպանելու իրենց նվիրական գործը»,- գրել է նա:
Ավելի վաղ, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Արման Մայիլյանը՝ հայրենակիցներին հրավիրելով խաչքարի օծման արարողությանը․ «Սիրելի Հայրենակիցներ ապրիլի 25-ին ժամը 14:00 Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրվելու է 44 --օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար։ Սիրով հրավիրում եմ Ձեզ խաչքարի օծման արարողությանը»,- գրել էր Բարսելոնայում բնակվող բարերար Արման Մայիլյանը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



