ՌԴ ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում չորեքշաբթի ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ դեսապանատան ղեկավարի տեղակալը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«Այսօր ԱԳՆ է կանչվել ամերիկյան դեսպանության ղեկավարի տեղակալը», - հայտնել են արտաքին քաղաքականության գերատեսչությունից: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Ռուսասանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն այս շաբաթ կմեկնի ԱՄՆ, սակայն հետագա շաբաթների ընթացքում կվերադառնա Մոսկվա: Սալիվանը մտադիր է հանդիպել նոր վարչակազմի անդամների հետ, որոնց հետ հնարավորություն չի ունեցել խորհրդակցել:
Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն Սալիվանին առաջարկել էր մեկնել ԱՄՆ` խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



