Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում 2015-ին բարելավվել է պատվաստանյութերի պահպանման և տեղափոխման uառցային շղթան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանում այս տարվա ընթացքում պահպանվել է պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդությունների կայուն և բարենպաստ համաճարակային ֆոնը. չեն գրանցվել դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտն արձանագրվել են միայն եզակի դեպքերով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, շարունակվել է Հայաստանի տարածքում«պոլիոմիելիտից ազատ», ինչպես նաև երկրում «կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայություն» կարգավիճակի պահպանումը:

Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ծառայությունները մատչելի ու հասանելի են բնակչության բոլոր խմբերի համար, ինչը փաստում են 2015 թվականին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված Իմունականխարգելման ազգային ծրագրի կառավարման գնահատման արդյունքները: Մասնավորապես, վերջին տարիներին դիտվում է կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կատարվող պատվաստումներում բնակչության նպատակային խմբերի ընդգրկման ցուցանիշների կայուն աճ (նպատակային ցուցանիշը՝ 90%). 1 տարեկան երեխաների շրջանում անհրաժեշտ պատվաստումների ամբողջական փաթեթը ստացած երեխաների ընդգրկվածությունը 86%-ից (2008թ.) աճել է մինչև 93% (2015թ.), 2 տարեկան երեխաների շրջանում՝ 82%-ից (2008թ.) մինչև 94% (2015թ.), 7 տարեկան երեխաների շրջանում՝ 93%-ից (2008թ.) մինչև 97% (2015թ.): Այստեղ միանշանակորեն առանցքային դերակատարում ունի բնակչության գիտակցական մոտեցումը և վստահությունը պատվաստումային գործընթացի նկատմամբ:

Վերջին 15 տարվա ընթացքում հաջողությամբ ներդրված հեպատիտ Բ, ԿԿԽ, հնգավալենտ, ռոտավիրուսային և պնևմակոկային վարակների դեմ պատվաստանյութերը վստահություն են ներշնչում բնակչության շրջանում և նպաստել են երկրում պատվաստումներով կառավարվող վարակիչ հիվանդացության և մանկական մահացության նվազեցմանը: Հատկանշական է ռոտավիրուսային վարակներով պայմանավորված մինչև հինգ տարեկան երեխաների հոսպիտալացումների նվազեցումը՝ 2015 թվականին միջին տարեկան ցուցանիշը կազմել է 11.7 %, 2012 թվականի 34%-ի փոխարեն (նվազում մոտ 3 անգամ):

Կարևորելով պատվաuտանյութերի որակը և անվտանգությունը` հանրապետությունում 2015 թվականին զգալիորեն բարելավվել է պատվաստանյութերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ սառցային շղթան: Հանրապետության ազգային և մարզային պատվաստանյութերի պահպանման պահեստները համալրվել են ժամանակակից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության որակի չափանիշներին համապատասխանող սառնարան-սենյակներով ջերմային ռեժիմը գրանցող էլեկտրոնային սարքավորումներով, իսկ 2016 թվականից հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները ևս կհամալրվեն սառնարաններով, ինչպես նաև ջերմային ռեժիմը գրանցող էլեկտրոնային սարքավորումներով՝ բացառելով մարդկային գործոնը այն հնարավորություն կտա լիարժեք հսկողություն սահմանել սառնարանների ջերմային ռեժիմի նկատմամբ: 

2015 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում մեկնարկել է նախազորակոչային տարիքի անձանց կանխարգելիչ պատվաստումների պլանային կարգով իրականացումը՝ ի լրումն 2014 թվականից սկսված զորակոչի ենթակա անձանց կանխարգելիչ պատվաստումների` նպատակ ունենալով սահմանել հետպատվաստումային շրջանում պատվաստվածների առողջական վիճակի նկատմամբ լիարժեք հսկողություն, ժամանակի առումով հնարավորություն ընձեռել պատվաստումներից հետո լիարժեք պաշտպանություն ձևավորվելու համար: Նշվածից բացի, զորակոչիկը և նա խազորակոչիկը հետպատվաստումային շրջանում գտնվում են ընտանիքում և չեն ենթարկվում փոփոխվող միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը` ի տարբերություն կանխարգելիչ պատվաստումների իրականացման նախկին մոտեցման:

Ոսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր Միքայելյան