Ռուսաստանից պատասխանել են Իլհամ Ալիևին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հարցմանը՝ հայտնելով, որ Արցախում Իսկանդերի բալիստիկ հրթիռներ չեն կիրառվել: Այս մասին հայտարարել է թշնամական երկրի ղեկավար Իլհամ Ալիևը՝ հավելելով, թե Բաքվում հույս ունեն, որ հարցի մեջ պարզություն կմտցվի:
Ալիևը հայտարարել է, թե հայկական կողմը լռում է, երբ հարցնում ես՝ օգտագործվել է արդյո՞ք «Իսկանդեր-Մ»՝ նշելով, որ իրենք լավ գիտեն, թե երբ է արձակվել հրթիռը, իրենք շատ բան գիտեն:
Թշնամական երկրի ղեկավարը հավելել է, որ Բաքուն ամբողջական պատասխան է սպասում Մոսկվայից, քանի որ, նրա խոսքերով, այդ համակարգը կամ Հայաստանին փոխանցվել է կամ անօրինական կերպով դուրս է բերվել Ռուսաստանից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



