Ավտովթար՝ «Range Rover»-ի մասնակցությամբ. Զոհ կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 20-ին, ժամը 23:22-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1995 թ․) և «Range Rover» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1984թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ա. Ա.-ն հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները Գ. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



