Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիները երկրից պետք է հեռանան մինչև հունիսի 15-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանում անօրինական գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, երկրից պետք է հեռանան մինչև հունիսի 15-ը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

«Սա բխում է ՌԴ-ում միգրացիոն ոլորտում իրականացվող խստացումներից: ՌԴ ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, ՌԴ-ում գտնվող շուրջ 61 հազար ՀՀ քաղաքացու առնչվելու են այս խստացումները, հետևաբար նրանք նույնպես մինչև հունիսի 15-ը պետք է լքեն ՌԴ տարածքը։ Ես կարծում եմ, որ այդ թիվը երկու, երեք անգամ ավելին կարող է լինել: Նրանք այն քաղաքացիներն են, որոնք ունեն միգրացիոն հաշվառման ժամկետի, միգուցե մուտքի հետ կապված խախտում: Հնարավոր է չունեն աշխատանքային պայմանագիր և բազայում երևում է, որ անօրինական են գտնվում: Ենթադրվում է, որ այդ քաղաքացիներն այս կամ այն խախտումների համար ձեռք են բերել մուտքի արգելք: Եվ եթե ժամանակին չեն բողոքարկել դա, ապա նշանակում է, որ անօրինական են գտնվում ՌԴ-ում: Միակ տարբերակը ՌԴ-ից դուրս գալն է»,-ասել է Տաթևիկ Բեժանյանը:

Նրա խոսքով՝ ներկայում հանրային քննարկումների մեջ գտնվող մի շարք այլ փոփոխությունների փաթեթ առաջիկայում կմտնի ՌԴ օրենսդիր մարմին: Խիստ կանոններ են սահմանվելու, միգրանտները շատ լուրջ դժվարությունների առաջ են կանգնելու:

«Ծայրաստիճան խիստ փոփոխություններ են սպասվում: Գործող կարգով, տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ ԱՊՀ ու 61 այլ երկրի քաղաքացիներ կարող են գտնվել 90 օր: Նոր նախագծով նախատեսվում է այդ ժամկետը դարձնել 30 օր 365 օրվա ընթացքում: Ժամկետը մի քանի անգամ կրճատվում է: Ավելի երկար մնալու պարագայում քաղաքացին պետք է անցնի բուժզննում, հանձնի մատնահետք, ունենա բժշկական ապահովագրություն, հանձնի ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության, Ռուսաստանի մշակույթի քննություն, ձևակերպի ID քարտ՝ չիպով, որին պետք է հետևեն գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի միջոցով»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը:

Մեկ այլ առաջարկվող փոփոխության համաձայն, աշխատանքային միգրանտի համար շատ բարդ է լինելու է տեղում աշխատանքը փոխելը: Օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են լինելու գրանցվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեեստրում, իսկ գործատուն պարտավոր է գրանցվել գործատուների և ձեռնարկատերերի էլեկտրոնային ռեեստրում: Այդ ճանապարհով հնարավոր կլինի աշխատանքի անցնել․ «Ու եթե, օրինակ, շինարարությունում աշխատող բանվորը խնդիրներ ունի, չեն վճարում, պայմանները լավը չեն ու ցանկանում է տեղում փոխել աշխատանքը, ապա դա շատ բարդ է լինելու: Նա, օրինակ, չի կարողանալու հարևանությամբ գտնվող հացի փռում անցնել աշխատանքի որպես հացթուխ, որովհետև ռեեստրում չի գրանցվել այդ գործի համար: Այսինքն՝ անհնարինության է հասնում աշխատանքը, անգամ տարածաշրջանը փոխելը»։

Իրանի հարավում պայթյուններ են որոտացել Նավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերում Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար նախատեսված գումարի, քան հակամшրտության ավարտի մասին․ Թրամփ Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. Ռոմանո Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթությունները Հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Թող ծննդյանդ այս նոր տարին ազատի անցյալի ցավերից, կորուստների չսպիացող վերքերից. Նազենիի մաղթանքը՝ Անդրեին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 9-ից 13-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացնում է միջազգային համագործակցության լայնածավալ ծրագրեր Իրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ին Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդը«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի փոխի ակումբային գրանցումը Արբելոան ցանկանում է «Ռեալի» երեք խաղացողի հրավիրել իր նոր ակումբ Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում Ի՞նչ վիճակում են գայլի հարձակումից վնասվածքներ ստացած քաղաքացիները․ տեսանյութ 6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցում Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և Բայդենին Պեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասին Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զnհվել է ԻՀՊԿ-ի ութ զինծառայnղ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը «Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Հայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ