Շաքի գյուղում տուն է այրվել. Բնակիչը գլխի շրջանում այրվածքներ է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 20-ին, ժամը 06։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի գյուղում տուն է այրվում․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցում գտնվող տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին, մարվել՝ 09։24-ին։ Այրվել են տան տանիքի (80 քմ) 40 քմ հատվածը, խոհանոցի և ննջասենյակի գույքը՝ մոտ 40 քմ։ Տուժածը ստացել է այրվածք գլխի հատվածում։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



