Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրվա աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ

Այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ որևէ մեկը, դիտմամբ թե պատահմամբ, ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի: Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Ցուլ

Օրվա առաջին կեսը լարված ու անհանգիստ կանցնի: Մշտապես զբաղված եք, սակայն, կարծես, ինքներդ էլ չգիտեք, թե ինչով: Խճճված, անհասկանալի գործունեությունն այն չէ, ինչը կարող է տրամադրություն բարձրացնել: Փորձեք հստակ ծրագրեր կազմել և գործել դրանց համաձայն: Մի՛ արձագանքեք շրջապատի մարդկանց՝ ձեզ շեղելու, մոլորեցնելու փորձերին: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ձեզ առավել վստահ կզգաք: Ընկերները և համախոհներն օգնության կհասնեն, լավ խորհուրդներ կտան:

Երկվորյակ

Բարդ օր է սպասվում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մանրուքների շուրջ: Այսօր չափից շատ խստապահանջ եք, թե՛ ինքներդ ձեր և թե՛ շրջապատի նկատմամբ: Հավատացեք՛, դժգոհությունը ձեզ գրավչություն չի հաղորդում: Հարաբերութունները, որոնք շատ թանկ են ձեզ համար, քայքայման եզրին են: Մեկուսանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք: Դա ձեզ կօգնի հանգստանալ և վերականգնել ուժերը: Երկարաժամկետ նախագծեր կազմելիս՝ հաշվի առեք, որ հետագայում ստիպված եք լինելու դրանք փոփոխության ենթարկել: Օրվա երկրորդ կեսին ստացված լուրերը կստիպեն խորհել, թե արդյոք ճիշտ հերթականությամբ եք դասավորում ձեր ծրագրերը:

Խեցգետին

Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար: Այսօր, հարկ եղած դեպքում, կարող եք անգամ անլուծելի թվացող խնդիրներ հաղթահարել: Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նշանի շատ ներկայացուցիչներ, մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար, ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար: Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Մանրուքների շուրջ կվիճեք բոլոր նրանց հետ, ում սիրում եք: Օրը հարմար չէ սիրավեպ սկսելու համար, այդ հարաբերություններն իրենց հետ միայն նոր խնդիրներ կբերեն:

Առյուծ

Նոր մտահաղացումներն այնքան շատ են, որ չեք կողմնորոշվի, թե ինչից սկսել: Տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ հակասական զգացողություններ կունենան, պատրաստ կլինեն ամեն ինչ վտանգել կարճատև հաճույքների համար: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զուսպ լինել, այսօր որոշ սահմանափակումները հետագայում կօգնեն խուսափել մի շարք խնդիրներից: Ղեկավարության հետ լեզու գտնել չի ստացվի: Տարեց ազգականների հետ հարաբերությունները ևս լարված կլինեն: Սիրելի անձնավորությունն այսօր միշտ ձեր կողքին կլինի, բորլոր գործերում կքաջալերի և կոգևորի:

Կույս

Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր, աշխատանքին վերաբերող, կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղեկավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը: Ձեր գործնական ակտիվությանը կարելի է միայն նախանձել: Հրաշալի կերպով գլուխ կհանեք ֆինանսական խնդիրներից: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, ինչն այսօր պետք է դրական համարել:

Կշեռք

Այսօր կօգտագործեք ձեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչում և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ: Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն, հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կարիճ

Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ, սակայն այդ ամենը ձեզ չի անհանգստացնի: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի: Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին  որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Աղեղնավոր

Օրը բարեհաջող է բոլոր նրանց համար, ովքեր անգամ տհաճ գործերը չեն հետաձգում և ճիշտ ժամանակին հասցնում են իրագործել ծրագրերը: Նշանի նման ներկայացուցիչներն այսօր կխուսափեն անախորժություններից, ոչ ցանկալի շփումներից, ֆինանսական խնդիրներից: Բարեհաջող օր է կաճատև գործուղումների համար: Սիրային ժամադրությունները չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը՝ ընկերական հանդիպումները կուրախացնեն ձեզ :

Այծեղջյուր

Վաղեմի հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին, կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, եթե չենթարկվեք նրանց սադրանքներին: Այսօր շրջապատում բոլորը կքննադատեն ձեզ, սակայն այդ ամենին հանգիստ կվերաբերվեք, տեղին արված նկատողությունները հաշվի կառնեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, որոնք հրաշալի կանցնեն: Սիրավեպ կսկսեք այն մարդու հետ, ով հետագայում մասնագիտական ոլորտում կաջակցի ձեզ, կօգնի իրականացնել որոշ բիզնես ծրագրեր: Ընտանիք կազմած Այծեղջյուրները մի շարք կենցաղային հարցեր կլուծեն:

Ջրհոս

Հաջողությունն ամենուր կժպտա ձեզ, վստահ եք, որ աստղերը ձեր կողմից են և այդ զգացումը ձեզ երկար ժամանակ չի լքի: Հանգամանքները բարեհաջող կդասավորվեն և կօգնեն մասնագիտական ոլորտում հաջողության հասնել: Գործընկերների հետ հարաբերությունները կպարզաբանվեն, հին վեճերը կհարթվեն: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ սկսեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են գումարային մուտքեր: Կարող եք շահեկան ներդրումներ կատարել, ձեռք բերել թանկարժեք իրեր, որոնց մասին միշտ երազել եք:

Ձկներ

Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կարևոր գործեր ձեռնարկելու համար: Կկարողանաք կենտրենանալ և վրիպումներ թույլ չեք տա: Վերջին ժամանակներս ձեզ և ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրներին ճիշտ լուծումներ կտաք: Համախոհների ընտրության հարցում զգույշ եղեք: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Կարող եք հանգստանալ, վերականգնել ուժերը: Առողջարարական պրոցեդուրաներն օգտակար կլինեն: Բազմամարդ միջոցառումներին մասնակցել կարող եք, սակայն այնտեղ երկար ժամանակ անցկացնել չարժե:

 

Հանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե»